10 սխալ, որոնք չի կարելի անել առաջին հանդիպման ընթացքում
Առաջին հանդիպումը շատ կարևոր է նոր հարաբերություններ սկսող մարդկանց համար։ Այդ հանդիպմանը մարդիկ իմանում են միմյանց մասին բոլոր կարևոր մանրամասներն ու հասկանում՝ արդյոք ցանկանում են շարունակել շփումը, թե ոչ։
mhealth.ru-ն գրում է, որ հենց այդ պատճառով էլ առաջին հանդիպմանը պետք է փայլուն տպավորություն թողնել։ Դրա համար պետք է խուսափել մի քանի սխալներից, որոնք անելու դեպքում կկորցնեք ձեր հնարավորությունը։
Սա վերաբերվում է և կանանց, և տղամարդկանց։ Սակայն, տղամարդկանց դեպքում այս սխալները չանելն ավելի կարևոր է, քանի որ կանայք ավելի քմահաճ են և դժվարությամբ են ընտրում իրենց զուգընկերներին։ Ահա, թե որ սխալներից պետք է խուսափել առաջին հանդիպմանը։
1. Ուշացում։ Երբեք մի ուշացեք առաջին հանդիպումից։
2. Հանդիպման կոնկրետ նախագիծ չունենալը։ Սա կարող է բարդացնել հանդիպման ընթացքը։
3. Սխալ տեղում նստելը։ Պետք չէ նրան շատ մոտ նստել ու անդադար նայել նրա դեմքին։
4. Յուղոտ սնունդ պատվիրել։ Այնպիսի սնունդ պատվիրեք, որը լավ տեսք ունի և որն ուտելը հեշտ է։
5. Միայն սեփական անձի մասին խոսելը։ Մի ծանրաբեռնեք նրան և հարցեր տվեք։
6. Նախկինների մասին խոսելը։ Առաջին հանդիպման ժամանակ երբեք մի խոսեք ձեր նախկին հարաբերությունների մասին։
7. Բողոքել։ Մի բողոքեք, այլ ցույց տվեք, որ ձեզ մոտ ամեն ինչ հոյակապ է։
8. Հեռախոսին պատասխանել կամ հաղորդագրություն գրել։ Սա կարելի է անել միայն ամենածայրահեղ դեպքերում, հակառակ դեպքում նա կմտածի, որ դուք ձանձրանում եք։
9. Համեմատել։ Երբեք չհամեմատեք նրան այլ մարդկանց հետ՝ դա չափազանց վիրավորական է։
10. Արբել։ Առաջին հանդիպմանը մեկ բաժակ ալկոհոլ օգտագործելը լրիվ բավական է։ Այնպես արեք, որ ինքնատիրապետումը չկորցնեք։







