Ինչու են հայ հայտնիները նախընտրում կարմիր զգեստ. ում է ավելի սազում

15:43 • 09.12.16

Աստղային գույն համարվող կարմիրը միշտ նույնացվել է կենսունակության, էներգիայի, գեղեցկության և ակտիվության հետ և պատահական չէ, որ գրեթե բոլոր կանանց զգեստապահարանում կարմիր զգեստն ունի իր ուրույն տեղը: Այն բոլոր ժամանակներում ամենաժամանակակիցն ու նորաձևն է:

 

Կարմիրը համարձակության ու կրքի գույնն է, այն կրում են ինքնավստահ, ուժեղ, համարձակ ու իրենց ցանկալի համարող կանայք: Այն արքայական հպարտություն ունեցող կանանց համար է, միաժամանակ ամենականացին ու գեղեցիկը, առավել ևս, երբ խոսքը զգեստի մասին է:

 

Միջոցառումներին, երեկույթներ, ամսագրերում, հեռուստաեթերում հայտնի մարդկանց կարող ենք տեսնել հենց կարմիր զգեստով: Այդ զգեստով նրանք ցույց են տալիս իրենց ողջ հմայքը:

 

Եթե որոշել եք կարմիր գույնի զգեստ հագնել, պետք է ուշադրություն դարձնեք աքսեսուարների ընտրությանն ու ճիշտ դիմահարդարմանը: Դիմահարդարվելիս պետք է ընդգծեք կա´մ աչքերը, կա´մ շուրթերը, իսկ պայուսակն ու կոշիկը պետք է լինեն մարմնագույնի,  ոսկեգույնի,  արծաթագույնի  երանգների մեջ:

 

Tert.am Life-ը ներկայացնում է հայ հայտնիների հմայքն ընդգծող կարմիր զգեստները, թե ում է ավելի սազում գնահատեք ինքներդ:

 

Լիլիթ Հովհաննիսյան

 

 

Անահիտ Սիմոնյան

 

  

Նազենի Հովհաննիսյան

 

 

Արփի Գաբրիելյան

 

 

Գայանե Ասլամազյան

 

 

Մարիամ Մելիքյան

 

 

Հռիփսիմե Հակոբյան