Շվեդիայում մկների համար նախատեսված առաջին խանութն է բացվել
Շվեդիայում ապրող Anonymouse կոչվող խմբավորումն այլևս չէր կարողանում հանդուրժել, որ մկների համար ոչ մի խանութ չկա։ Այս պատճառով էլ նրանք որոշեցին հատուկ մկների համար մի քանի խանութ բացել։
4tololo.ru-ն գրում է, որ այս մթերային խանութները շատ փոքրիկ են, սակայն ամենևին էլ դեկորատիվ բնույթ չունեն։ Դրանցից մեկում պանիր է «վաճառվում», իսկ մյուսում ընկույզ։ Այսպես, խանութ այցելած ցանկացած մկնիկ կկարողանա իր համար որևէ համեղ բան ընտրել։
Բացի տարբեր սննդից, խանութի պատերին առաջիկա համերգների ու այլ կարևոր իրադարձությունների մասին պաստառներ են փակցված։ Anonymouse-ների ինքնությունը դեռ պարզ չէ, սակայն նրանք բավականին հետաքրքիր գաղափար են իրագործել։



















