Որտեղ և ում հետ է Էռնա Էլիզբարյանը դիմավորելու Ամանորը
Ամանորին հաշված օրեր են մնացել: Այս օրերին մարդիկ ակտիվ քննարկում են, թե ինչպես են դիմավորելու Նոր տարին: Tert.am Life-ը հեռուստամեկնաբան Էռնա Էլիզբարյանից հետաքրքրվել է, թե որտեղ և ում հետ է դիմավորելու 2017 թվականը, ինչպես է պատրաստվում տոներին և արդյոք զարդարել է տոնածառը:
«Ամանորն ընտանեկան տոն է, այդ իսկ պատճառով անպայման ընտանիքիս հետ եմ դիմավորում: Կեսգիշերից հետո հնարավոր է ընկերներով հավաքվենք, ակումբ կամ ռեստորան գնանք և շարունակենք խնջույքը»,- ասաց Էռնան և հավելեց, որ շատ է սիրում Նոր տարին:

«Ամանորն իր մեջ հեքիաթային մի բան ունի, որը շատ եմ սիրում: Նոր տարին նոր սկիզբ է: Սպասում ես, որ այս տարի կիրականացնես այն, ինչ նախորդ տարի չես հասցրել: Կեսգիշերին անպայման երազանք եմ մտապահում»,- ասաց նա: Հեռուստամեկնաբանից հետաքրքրվեցինք, թե ինչ է ակնկալում 2017-ից, որ չի արել ընթացիկ տարում: Հաղորդավարուհին շատ է ուզում հաջորդ տարի կազմել իր գեղեցիկ ընտանիքը: «Սպասելիքները տարբեր են՝ կարիերայում աճից մինչև փոփոխություններ անձնական կյանքում: Այդ մասին ամեն տարի երազում եմ, բայց չի լինում:) Գուցե մի օր լինի:) Միևնույն ժամանակ, չեմ ֆիքսվում այդ մտքի համար, քանի որ ապրում եմ տվյալ օրով»,- ասաց նա:

Էռնան արդեն զարդարել է տոնածառը: «Չգիտեմ ինչու, այս տարի մի քիչ շտապեցի: Ինքս եմ զարդարել տոնածառը: Շատ եմ սիրում այդ պրոցեսը: Մեր տոնածառը պատմություն ունի, որն ամեն տարի համալրվում է: Կան շատ խաղալիքներ, որոնք մնացել են իմ մանկությունից: Նույնիսկ հայրիկիս մանկության խաղալիքներն ենք մինչև հիմա պահում: Յուրաքանչյուր խաղալիքի հետ մի պատմություն է կապված և տոնածառը զարդարելիս մանկությունս, պատանեկությունս են գալիս աչքիս առաջ,- ասաց Էռնան ու հավելեց, որ ամեն տարի նոր խաղալիք է գնում , որը կերտում է այսօրվա պատմությունը: -Խաղալիքներն այնքան շատ են, որ ճյուղերի վրա այլևս տեղ չկա»:

Ինչ վերաբերում է ամանորյա սեղանին՝ հաղորդավարուհին նշեց, որ իրենք ավանդապաշտ են տաք ուտեստների հարցում, փոփոխվում են միայն աղցանները և մեկ ուտեստ, որն լինում է այլընտրանք հյուրերի համար: «Ես պատրաստում եմ աղցանները, խմորեղենները և սեղանի ձևավորմամբ եմ զբաղվում, իսկ ծանր գործերը թողնում եմ մայրիկիս:) Այնպես որ, կեսգիշերից առաջ անպայման հասցնում եմ հետևել ինձ: Սիրում եմ զուգված-զարդարված ստել սեղանի շուրջ:)»,- եզրափակեց Էռնան:







