Կարմիր աքաղաղի տարվանն ընդառաջ ինչպես զարդարել բնակարանը

18:12 • 16.12.16

Ամանորի նախապատրաստումը բարձրացնում է բոլորի տրամադրությունը։ Տունը գեղեցիկ զարդարելու համար պարտադիր չէ դատարկել գրպանները, կարող եք նաև սեփական ձեռքերով զարդարել։ Այդ դեպքում բոլոր հյուրերը վստահ կլինեն, որ իրական հեքիաթում են հայտնվել։ Կարմիր աքաղաղի տարին ենթադրում է, որ ձեր տանը պետք է գերակշռեն վառ ու հագեցած գույները։

 

Կարող եք զարդարել ձեր բնակարանն այնպես, ինչպես ցանկանում եք, սակայն Կարմիր աքաղաղին գոհացնելու համար պետք է հետևեք մեր խորհուրդներին։ Զարդարանքների գույները պետք է լինեն դեղին, նարնջագույն, մանուշակագույնի տարբեր երանգներ, կարմիր, ոսկեգույն և այլն։ Այս տարի մի վախեցեք վառ գույներից, չէ որ տարվա խորհրդանիշն հենց այսպիսի գունավորում ունի։

 

Նույնիսկ պետք չէ մտածել միատոն զարդարանքների մասին, ամեն ինչ պետք է բազմագույն լինի։ Զարդարելու համար օգտագործեք տարբեր չափսերի փաթիլներ (դրանք կարող եք թղթից պատրաստել), ինչպես նաև փայլեր ու տոնածառի գունավոր գնդիկներ։

 

 

снежинки из бумаги

 

гирлянда на стенах и потолке

 

новогодний декор стульев

 

Սենյակը կարելի է զարդարել չորացած տերևներով ու փետուրներով։ Քանի որ քաղաքում աքաղաղներ չկան, փորձեք տանը գյուղական մթնոլորտ ստեղծել։ Անպայման տանն աքաղաղի արձանիկ ունեցեք։

 

Կարմիր աքաղաղը պատկանում է կրակի տարերքին, այդ պատճառով էլ լավ կլինի, եթե տանը խոշոր մոմեր ունենաք։  Պատուհանները զարդարեք փայլերով ու փաթիլներով, թույլ տվեք, որ երեխաները ևս մասնակցեն այդ գործընթացին։

 

Անպայման զարդարեք տան դուռը։ Այդպես ներս կթողնեք Կարմիր աքաղաղի տոնական տրամադրությունն ու կսկսեք նոր տարին։

 

декор входной двери

 

 

 

 

 

 

Կարմիր աքաղաղի տարվանն ընդառաջ ինչպես զարդարել բնակարանը