«Երեկոյան Ուրգանտ» հաղորդաշարի եթերում հայտնվել է հայ տաքսիստը (տեսանյութ)
Ռուսական Առաջին ալիքով ցուցադրվող «Երեկոյան Ուրգանտ» հաղորդման եթերում հայտնվում են բազմաթիվ հայտնի մարդիկ ու անսպասելի հյուրեր։ Երեկվա հաղորդաշարի հյուրերն էին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, խորհրդային հայտնի դերասան և ռեժիսոր Ալեքսանդր Շիրվինդտը և սիրված ու ճանաչված երգիչ Վլադիմիր Պրեսնյակովը։ Սակայն, հաղորդաշարի վերջում հայտնվում է նաև հայ տաքսիստը։
Հաղորդման թղթակից Ալլա Միխեևան հատուկ ռեպորտաժ պատրաստելու համար մեկնել էր Լոս Անջելես ու շփվել սովորական մարդկանց հետ։ Ալլան պետք է լուսաբաներ «Far From Moscow» առաջին կինո-երաժշտական փառատոնը։
Բացի բուն առաջադրանքից, Ալլան նաև որոշել էր նկարահանել ամերիկացիների ու ռուսական համայնքի կյանքը։ Իհարկե, Լոս Անջելեսում նկարահանվող ոչ մի հաղորդում չի կարող անցնել առանց հայերի։ Այսպես, Ալլայի ռեպորտաժի մեջ հայտնվել էր հայազգի տաքսիստ Դավիթը։ Դիտել 6․37-ից։







