Փոքրիկ տոնածառներ, որոնք կզարդարեն ձեր տոնական սեղանը
Ամանորին պատրաստվելիս՝ չմոռանաք զարդարել նաև տոնական սեղանը։ Այն պետք է հարուստ լինի ոչ միայն համեղ ուտեստներով, այլև տարբեր զարդարանքներով։
kruzhedelye.ru-ն գրում է, որ տոնական սեղանը կարող եք եղևնու կոներով զարդարել։ Դրանք միայն պետք է ներկել ու զարդարանքներ ավելացնել։ Արդյունքը բավականին գեղեցիկ է, իսկ պատրաստելու համար մի քանի րոպե է հարկավոր։
Փորձեք պատրաստել սեղանի այսպիսի զարդարանքներ և գեղեցկացրեք ձեր տոնն ու զարմացրեք հյուրերին։















