Ինչ ազդեցություն ունեն ոսկյա զարդերը մարդու վրա
Ոսկին բուժիչ հատկություններ ունի։ Այս թանկարժեք մետաղը դեռ հին ժամանակներում օգտագործել են որպես չար ոգիները վանող ու բուժող միջոց։ Ոսկուց պատրաստված զարդերը չափազանց ուժեղ ու դրական էներգիա ունեն, որը փոխանցում են զարդը կրողներին։
Ու՞մ է սիրում ոսկին
Ոսկի չեն կարող կրել այն մարդիկ, որոնք ակտիվ կյանքի ռիթմով են ապրում ու հաճախ են սթրեսի ենթարկվում։ Նրանց համար այս մետաղը կարող է էներգիայի բացասական աղբյուր դառնալ։ Ոսկին ընտրում է մարդկանց։ Մի քանի անգամ այն կրելուց հետո կհասկանաք՝ այն համապատասխանում է ձեզ, թե ոչ։ Պատահում է, որ ոսկին հաճախ կրելու դեպքում մարդիկ գլխապտույտներ ու սրտխառնոց են զգում։ Սա նշանակում է, որ ձեր օրգանիզմը չի ընդունել այս մետաղը։
Ոսկուց պատրաստված ո՞ր զարդերն են ազդում օրգանիզմի վրա
Վզնոցները կարող են կրել այն մարդիկ, որոնք զգացմունքային ու զգայուն են։ Ոսկուց պատրաստված թևնոցը համապատասխանում է ինքնավստահ մարդկանց։ Այն մարդիկ, որոնք դժվարությամբ են լեզու գտնում այլ մարդկանց հետ և չեն կարողանում ինքնասդրսևորվել՝ կարող են ոսկուց մատանի կրել։
Ի՞նչ անել, եթե ոսկուց զարդ եք գտել
Ոսկին հսկայական էներգիա ունի և հարստության խորհրդանիշն է, սակայն, եթե ոսկուց զարդ եք գտել, ապա արագորեն ազատվեք դրանից։ Այն կրում է նախկին տիրոջ էներգիան, իսկ դուք չգիտեք, թե նախկին տերն ինչպիսի մարդ է եղել։ Ոսկին ոչ միայն կրում է էներգիան, այլև փոխանցում։ Այս պատճառով էլ ոչ մի դեպքում մի կրեք այն զարդերը, որոնք ձեզ չեն պատկանում։







