Ինչպես է Մարիամ Շահինյանը տոնի վերածել դստեր 2-ամյակը

18:30 • 17.12.16

 

 

Դերասանուհի Մարիամ Շահինյանի ավագ դուստրը՝ Արփին, օրերս դարձել է 2 տարեկան: Դերասանուհին իսկական տոն է կազմակերպել դստեր համար, որի մանրամասները  պատմել է Tert.am Life-ին:

 

 

«Որոշեցինք գնալ մանկական սրճարան, քանի որ երեխաների համար այդ միջավայրում շատ ավելի ուրախ է անցնում: Ինչպես և սպասում էինք, շատ ուրախ օր ունեցանք: Արփին անչափ ուրախ էր, կերպարները, խաղերը շատ էին դուր եկել իրեն,- ասաց Մարիամն ու հավելեց, որ Արփին լիարժեք չէր հասկանում, որ իր ծնունդն է, սակայն զգում էր իր անսովոր օր է: -Վաղ առավոտից շատ ուրախ էր: Յուրահատուկ ձևով էր ժպտում բոլորին: Շատ ոգևորված էր»:

 

 

Մարիամը հատուկ թեմատիկա էի մտածել միջոցառման համար, սակայն վերջին պահին ամեն բան փոխվել է: «Արփիի համար զգեստ էի պատվիրել ԱՄՆ-ից, բոլոր դետալները կապված էին հագուստի հետ: Զգեստի առաքումն ուշացավ: Վերջին վայրկյանին ստիպված ամեն ինչ փոխեցի»,- ասաց դերասանուհին ու հավելեց, որ կազմակերպչական նման հարցերում ամուսինն իրեն չի օգնում:

 

«Չգիտեմ՝ կան արդյոք ամուսիններ, որոնք զբաղվում են նմանատիպ հարցերով: Ես չեմ էլ նեղվում եմ դրանից: Կարծում եմ՝ շատ ավելի կազմակերպված է, երբ մի հոգի է որոշում՝ ինչն ինչպես անի: Ինքն ապահովում է իմ մտքերի իրականացումը:)»,- գոհունակությամբ նկատեց Մարիամը:

 

 

Քույրիկի ծննդին ներկա է եղել նաև 5 ամսական Լյուսին, ով իրեն շատ լավ է պահել ամբողջ երեկոյի ընթացքում: «Երկու քույրիկներն իրեր շատ են սիրում: Փոքրիկս շատ է սիրում Արփիին, ինչ անում է, ծիծաղում է: Կարծես հիացած լինի իր մեծ քույրիկով:) Արփին էլ իրեն է շատ սիրում, գալիս է, գլուխը շոյում: Խանդ բացարձակ չկա, շատ ջերմ հարաբերություններ ունեն, հուսով եմ այդպես էլ կշարունակվի»,- ոգևորությամբ նշեց մայրիկը:

 

 

 

Նյութը՝ Ամալյա Հովհաննիսյանի

Լուսանկարները՝ Մարիամի անձնական արխիվից