Ինչպես հասկանալ, թե ինչ է պետք կնոջը՝ սեր, թե գումար
Տղամարդիկ կարծում են, որ բոլոր կանայք շփվում են իրենց հետ միայն գումար կորզելու նպատակով։ Առհասարակ, բոլոր կանանց միայն գումար է անհրաժեշտ։ Սակայն ոչ։ Իհարկե, գումարը կենսական անհրաժեշտություն է, սակայն կան այնպիսի կանայք, որոնք գումարն առաջին հորիզոնականում չեն դիտարկում։ Նրանց համար ավելի կարևոր են իրենց հարաբերություններն ու սիրելի տղամարդը։
maleeducation.ru-ն գրում է, որ եթե կասկածում եք, որ ձեր կնոջը ձեզնից միայն գումար է պետք, ապա ստուգեք նրան այս խորհուրդների միջոցով։ Հարցրեք ինքներդ ձեզ, թե ինչպես են ընթանում ձեր հարաբերություններն ու կհասկանաք, թե իրականում ինչ է պետք նրան։
1. Սիրող կինը հոգ է տանում ձեր մասին ու զոհաբերում է սեփական կարիքները։ Այն կինը, որին միայն գումար է պետք, չի մտածում ձեր հարմարության մասին։
2. Սիրող կնոջ համար կարևոր չէ ոչ ոք, բացի ձեզնից։ Նա ցանկանում է, որ դուք միշտ իր կողքին լինեք ու վախենում է ձեզ կորցնել։ Ձեզ օգտագործող կնոջ համար միևնույնն է՝ իր կողքին եք, թե ոչ։ Նրան միայն հետաքրքրում է, թե երբ եք էլի գումար տալու, իսկ եթե գումար տալուց հետո նաև անհետանաք՝ դա նրան ավելի դուր կգա։
3. Սիրող կինը կարող է հրաժարվել թանկարժեք իրերից ու նոր հագուստից, եթե ձեզ շտապ գումար է հարկավոր բուժման կամ սովորելու համար։ Գումար տենչող կնոջ համար նշանակություն չունի, թե ձեզ ինչ է պետք․․․նրան գումար է պետք, որը պետք է տաք ու վերջ։
4. Սիրող կինը չի վիճում առանց պատճառի։ Նա հաշվի է նստում ձեր կարծիքի հետ ու փորձում է ձեզ չնեղացնել։ Ձեզ չսիրող կնոջ համար կապ չունի ձեր կարծիքը։ Նա չի պատրաստվում որևէ դեպքում զիջել ձեզ։
5. Նվիրված կինը կարող է որևէ բան ցանկանալ՝ հագուստ, զարդեր և այլն։ Նա դրանք խնդրում է ձեզնից, իսկ ստանալուց հետո փորձում է ձեզ համար որևէ հաճելի բան անել։ Այն կինը, որին միայն գումարն ու նվերներն են հետաքրքրում՝ չի մտածում ձեզ ևս ուրախացնելու մասին։ Նվերները ստանալուց հետո նա պարզապես գնում է։







