Ինչպես հաղթահարել անկառավարելի կիրքն ու չդավաճանել
Կիրքը բնական ցանկություն է և կապ չունի սիրո հետ։ Իհարկե, սերն առանց կրքի մարում է, սակայն միայն կիրքը չի կարող սեր համարվել։ Հաճախ, մարդիկ տրվում են կրքին ու մոռանում սիրո մասին։ Այսպիսով, դավաճանում են իրենց սիրելիներին ու վիրավորում նրանց։
marta-club.ru-ն գրում է, որ կիրքը հաճախ անկառավարելի է լինում և դժբախտությունների ու ընտանիքների կործանման պատճառ է դառնում։ Սակայն, այն կառավարելու տարբերակներ կան։ Պետք է պարզապես հետևել խորհուրդներին ու մեծ կամքի ուժ դրսևորել։ Ահա, թե ինչպես կարելի է կառավարել կիրքն ու չդավաճանել սիրելիներին։
1. Առաջին հերթին պետք է հասկանալ, որ կիրքը չի կառավարում ձեզ, այլ դուք նրան։
2. Պետք է հասկանալ, թե ինչն է ձեզ ավելի անհրաժեշտ՝ կայուն հարաբերություննե՞րը, թե՞ կիրքը։
3. Հիշեք, որ կիրքն իրական սերը չէ և հավատացեք ձեր ուժերին՝ դուք կարող եք դրանից ազատվել։
4. Բաց թողեք այն ամենը, ինչ ձեզ դեպի կիրքն է տանում։ Գնահատեք ձեր կյանքի ամեն վայրկյանն ու սիրելիի հետ անցկացրած ժամանակը։
5. Խոսեք այդ մասին ձեր երկրորդ կեսի կամ ընկերների հետ։ Խնդրի բարձրաձայնումը խթանում է լուծումը։
6. Սիրելի գործով զբաղվեք ու մի մտածեք կրքի մասին։ Այլ ուղղությամբ կենտրոնացեք ու շատ աշխատեք։
7. Ավելի շատ ժամանակ անցկացրեք ձեր սիրելիի հետ։
8. Փորձեք լրջացնել ձեր հարաբերությունները։
Հետևեք այս խորհուրդներին և շուտով այլ մարդու հանդեպ ունեցած կիրքը կմարի։







