«Ռադիո վանի»-ի «18+» ֆոտոշարքի շնորհանդեսն ու հայտնի հյուրերը (լուսանկարներ)

12:53 • 17.12.16

«Ռադիո վան»-ի 18-ամյակին նվիրված «18+» ֆոտոշարքի մասին Tert.am Life-ը պատմել էր: Դեկտեմբերի 15-ին ռադիոյի աշխատակազմը և մի շարք հատուկ հյուրեր հավաքվել էին՝ նշելու «Ռադիո վանի» 18-ամյակը և դիտելու ամենախենթ ֆոտոշարքը, որը համացանցում ավելի շուտ էր հայտնվել:

 

«Ֆոտոշարքն առաջինը հայտնվեց ինտերնետ հարթակում: Մտավախություն կար, որ մարդիկ չեն ընդունի մեր խենթ քայլը: Ի ուրախություն մեզ, բոլոր անդրադարձերը, որոնց հասցրել ենք հետևել, դրական էր: Գեղագիտական մոտեցումները, հումորի վրա շեշտադրումը, գունային լուծումները, հաղորդավարների ստեղծած համարձակ կերպարները առաջին պլանով գնահատվեց: Միշտ պատրաստ ենք առողջ հումորով ներկայանալ: Այս կյանքում ամենակարևոր այն է, որ եթե մարդը կարողանում է ինքն իր վրա ծիծաղել, ապա դա արդեն մեծ բան է: Պետք է օրգանիկ լինել. առողջ լինել, ապրել ու շնչել»,- Tert.am Life-ի հետ զրույցում նշեց հաղորդավար Ժակը:

 

 

Լավ երաժշտություն բարձ տրամադրություն, իսկ վերջում անակնկալներ: Երեկոն հագեցած էր լավ ժամանակ անցկացնելու համար:

 

«Շատ տխուր ժամանակներում ենք ապրում: Մենք փորձեցինք այս ամենով կոտրել կյանքի հանդեպ վատ տրամադրվածությունը: Եթե միշտ ասես վատ է, ապա այդպես վատ էլ կշարունակվի: Որոշեցինք հումորային, դրական ու թեթև նախագիծ իրականացնել, որն ունի հստակ ասելիք. պետք է միայն ցանկություն ունենալ»,- նշեց «Ռադիո վան»-ի տնօրեն Շուշանիկ Արևշատյանը:

 

 

Վերջինիս խոսքով՝ ֆոտոշարքը նաև բացահայտում է իրենց աշխատակազմի ներքին խոհանոցը. «Այսօր երկրագունդը միայն առողջ գժերն են կարողանում պտտեցնել: Առողջ գիժ չեղար կյանքդ կողքովդ կանցնի: Մենք չենք վախենում փոփոխություններից և միշտ պատրաստակամ ենք հետաքրքիր ու տարբերվող նախագծերով ներկայանալ»:

 

Նկատեցինք, որ Շուշանիկ Արևշատյանը ֆոտոշարքում չկար: Հետաքրքրվեցինք, թե ինչու ինքը չի նկարահանվել, նա պատասխանեց, որ նախագիծը շարունակություն է ունենալու և հաջորդ անգամ մեկ այլ դերում կտեսնենք իրեն:

 

 

Նյութը՝ Մելինե Տոնոյանի

 

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի