Համարձակ ու պայքարող Սիլվի Բարկովայի նոր ֆոտոշարքը

15:32 • 19.12.16

«Դոմինո» սիթքոմի դերասանուհի Սիլվի Բարկովան Tert.am Life-ին է տրամադրել իր նոր ֆոտոշարքը: Ֆոտոշարքում դերասանուհին մի քանի կերպարներով է ներկյացել:

 

Առանձնելով 3 տարբեր կերպարները՝ դերասանուհին բնութագրում է.

 

-Կարմիր զգեստը նախատեսել էի ամանորյա ֆոտոշարքի համար: Այդ թեմայով ֆոտոշարք ներկայացնելուց հետո հասկացա, որ այդ գույնն իմ հոգեվիճակն է բնութագրում: Այս լուսանկարում ինքնավստահ, համարձակ աղջկա կերպար են ստացել:

 

 

-Մանկուց մեծ սեր եմ տածել կիթառի հանդեպ: Կարծում էի այն աղջիկները, որոնք կարողանում են այս հրաշք երաժշտական գործիքի վրա նվագել, խելացի, խորհրդավոր, կանացի, հարուստ ներաշխարհ ունեցող մարդու տպավորություն էին թողնում։ Շատ եմ ափսոսում, որ ես չեմ կարողանում նվագել: Չնայած բաց թողումը պետք է, անպայման, ուղղել: Հետևաբար` կիթառի մոտ պետք է ունենայի խեղճացած ու ափսոսանքով նկար:

 

 

-Շղթան մեր կոմպլեքսներն են. կյանքի կողմից մեզ առաջադրվող բարդ, կարծեցյալ անելանելի հանգամանքները, որից պետք է ազատվել և գնալ առաջ։ Թե ի՞նչու այս նկարի մեջ ես շատ տառապած դեմքով և հոգեվիճակով չեմ` ասեմ, որ ես տեսակով հենց այսպիսինն եմ։

 

Համարձակ ու պայքարող Սիլվի Բարկովայի նոր ֆոտոշարքը