Ինչն է իրականում կանանց մեջ դուր գալիս ու նյարդայնացնում տղամարդկանց

19:33 • 20.12.16

 Կանանց միշտ հետաքրքրում է, թե իրականում ինչն է դուր գալիս տղամարդկանց ու ինչը նյարդայնացնում նրանց։  aif.ru-ն գրում է, որ բոլոր տղամարդկանց դուր է գալիս կանանց մարմինը։

 

Նրանց համար ամենակատարյալ համադրությունն իրանի ու ազդրերի 70%-անոց համապատասխանությունն է։ Կնոջ մարմնում նրանց գրավում է այն, ինչը չկա իրենց մարմնին։ Նրանք գնահատում են կիծքի ու ազդրերի համապատասխանությունը։

 

Տղամարդիկ չեն սիրում, որ կանայք բողոքում են իրենց կազմվածքից։ Նրանք սիրում են կանանց այնպիսին, ինչպիսին կան։ Մի փոքր ավել քաշը ոչ մի դեպքում նրանց չի խանգարում սիրել կնոջը։ Կանանց համար չափազանց մեծ խնդիր է ավելորդ քաշը, իսկ դա իրականում նշանակություն չունի տղամարդկանց համար։

 

Այն կինը, որը խոսում է իր թերությունների մասին՝ միանգամից կորցնում է գրավչությունը։ Տղամարդիկ չեն նկատում այդ թերությունները և լսելով դրանց մասին սկսում են ուշադրություն դարձնել դրանց։

 

Տղամարդիկ սիրում են առողջ ու ինքնավստահ կանանց։ Նրանց համար կարևոր է, որ իրենց ընտրյալն առողջական խնդիրներ չունենա այն պատճառով, որ ցանկանում է նիհար ու սլացիկ կազմվածք ունենալ։ Նրանք ցանկանում են իրենց կողքին առողջ մարմին ու հոգեբանություն ունեցող կին տեսնել։

 

 

 

 

Ինչն է իրականում կանանց մեջ դուր գալիս ու նյարդայնացնում տղամարդկանց