Այսօր Tert.am-ի լրագրող Հռիփսիմե Հովհաննիսյանի և Սևակ Ահարոնյանի հարսանիքն է
Tert.am-ի խմբագրությունը շնորհավորում է կայքի լրագրող Հռիփսիմե Հովհաննիսյանին և նրա ընտրյալ Սևակ Ահարոնյանին իրենց կյանքի ամենաերջանիկ օրերից մեկի` հարսանեկան օրվա կապակցությամբ:
Խմբագրության անունից նորապսակներին մաղթում ենք անսահման երջանկություն, սեր, ամուր և երջանիկ ընտանիք: Թող իրականանա այն, ինչ այսօր Հռիփսիմեն իր ֆեսբուքյան հուզիչ գրառման մեջ խոստացել է ամուսնուն՝ գրելով.
«Իմ սեր, իմ հպարտություն, շնորհավորում եմ ինձ ու քեզ քո ծննդյան առթիվ, շնորհակալ եմ, որ ծնվել ես, շնորհակալ եմ , որ դու կաս իմ կյանքում, շնորհակալ եմ ինձ սիրելու ու սիրել սովորացնելու համար։ Ուզում եմ քեզ միշտ երջանկացնեմ, քո հաջողությունների ու ձեռբերումների համահեղինակը լինեմ... մնացածը այսօր խորանի առջև...»։








