Հայ հայտնիներ, որոնք նման են Քիմ Քարդաշյանին և Սելենա Գոմեսին (լուսանկարներ)
Tert.am Life-ն ընտրել և ներկայացնում է հայ հայտնիներին, որոնք նման են համաշխարհային աստղերին:
Մեր շարքի հայ հերոսուհիներն են Իջինը, Ձյունիկ Վարդանյանը, Մերի Մակարյանն ու Մարին: Նրանց ֆոտոալբոմը թերթելիս նկատեցինք կերպարային նմանություն համաշխարհային ճանաչում ունեցող Քիմ Քարդաշյանին ու Սելենա Գոմեսին:
Քիմ Քարդաշյան և Իջին
Վերջին շրջանում շան են քննարկումներն Իջինի եւ Քիմիի նմանության վերաբերյալ: Իջինը Tert.am Life-ի հետ զրույցում ավելի վաղ ասել էր, որ միտումնավոր չի նմանակում Քիմին, մանկուց այդպիսին է եղել:



Քիմ Քարդաշյան և Մերի Մակարյան
Մերի Մակարյանին ևս շատ են նմանեցնում Քիմ Քարդաշյանին: Հարցազրույցներից մեկում Մերին նշել էր, որ ինքն էլ է իրեն նմանեցնում Քիմին՝ հատկապես շպարով: Մերին նկատել էր, որ Քիմը շատ գեղեցիկ կին է, ցանկացածը կցանկանար նմանվել նրան:


Սելենա Գոմես և Ձյունիկ Վարդանան
«Քարե դարդ» սիթքոմի դերասանուհի Ձյունիկ Վարդանյանի և Սելենա Գոմեսի նմանությունն ակնհայտ է: Համացանցում այս թեման հաճախ է քննարկվում:



Սելենա Գոմես և Մարի
Երգչուհի Մարին և Սելենա Գոմեսը գրեթե միաժամանակ հայտնի դարձան: Հայ հասարակությունը հաճախ էր նմանեցնում նրանց թե´ բնատուր տվյալեներով, թե´ ստեղծված կերպարներով:









