Ինչպես 5 րոպեում բացահայտել տղամարդու բոլոր գաղտնիքները
Բոլոր կանայք էլ երազում են բացահայտել տղամարդկանց բոլոր գաղտնիքները։ Նրանք կասկածում են իրենց տղամարդկանց ու կարծում, որ նրանք կարող են դավաճանել իրենց։
marketium.ru-ն գրում է, որ կա 5 տարբերակ, որոնց շնորհիվ կարող եք արդեն առաջին հանդիպմանը բացահայտել տղամարդու բոլոր գաղտնիքներն ընդամենը հինգ րոպեում։
1. Ուշադրություն դարձրեք, թե նա ինչպես է խոսում։ Եթե շատ բարձր ու էմոցիոնալ է, ապա նա ինքնասիրահարված է, բայց բավականին աշխույժ է։ Հանգիստ խոսող տղամարդն ինքնավստահ է, իսկ շատ արագ ու անփույթ խոսողը՝ անինքնավստահ ու չկայացած է։
2. Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է իրեն պահում մարդկանց շրջապատում։ Եթե նա չի ամաչում մարդկանց մոտ համբուրել ձեզ ու արտահայտել իր սերը, ապա նա սարսափելի խանդոտ է։ Սա նաև անինքնավստահության նշան է։ Այսպիսով նա փորձում է ցույց տալ բոլորին, որ դուք միայն իրենն եք։
3. Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է շփվում։ Եթե նա ընկերություն է անում իր դասընկերների ու կուրսընկերների հետ, ապա հավատացած եղեք, որ նա շատ հավատարիմ է։ Եթե նա շփվում է բոլոր այն մարդկանց հետ, որոնք շրջապատում են նրան, ապա նա կարող է դուրս գալ ցանկացած իրավիճակից։ Ինչպես նաև ուշադրություն դարձրեք, թե ինչպես է շփվում ձեր ծնողների ու երեխաների հետ։
4. Հարցրեք նրան, թե ինչի մասին է երազում։ Այսպես կհասկանաք, թե նա ինչ նպատակներ ու ձգտումներ ունի և կկարողանաք համեմատել դրանք ձեր նպատակների հետ։
5. Ուշադրություն դարձրեք, թե ինչպես է գումար ծախսում։ Նրա հետ սուպերմարկետ գնացեք ու հետևեք, թե ինչպե՞ս է ծախսում, ի՞նչ է գնում, ժլատանու՞մ է, թե՞ ոչ։ Ինչպես նաև պարզեք, արդյոք նա գումար է տալիս ծնողներին, ինչի՞ համար է գումար հավաքում և այլն։







