Երազանքների աշխատանքը․ աղջկան վճարում են ռեստորաններում ճաշելու համար
Շատերն են երազում սնվել ամենաթանկարժեք ռեստորաններում ու չվճարել, իսկ Մեծ Բրիտանիայում ապրող Սոֆի Հարդին ոչ միայն սնվում է նման ռեստորաններում, այլև դրա համար գումար է ստանում։
fishki.net-ը գրում է, որ 25-ամյա Սոֆին սկսել է համագործակցել Weight Watchers ծրագրի հետ, որը նպատակ ունի խթանել գեր մարդկանց նիհարելու գործընթացը։ Նման կերպ սնվելով՝ Սոֆին փորձում է ցույց տալ, որ կարելի է ռեստորաններ հաճախել ու շփվել ընկերների հետ և չմտածել ավելորդ կիլոգրամներ հավաքելու մասին։ Նա փորձում է հասկացնել, որ նիհարելու գաղտնիքն առողջ սննդի մեջ է։
Weight Watchers-ը հետազոտություն է անցկացրել ու պարզել, որ 25-34 տարեկան մարդկանց 71%-ը չի կարողանում համատեղել հաճելի շփումն ու առողջ սնունդը։
Սոֆին շաբաթը երկու անգամ տարբեր ռեստորաններ է այցելում ու զննում մենյուն։ Նրա հավանությունը ստացած ռեստորաններն անցնում են Weight Watchers-ի ցուցակ։













