Ուշադրություն աղջիկներ․ 5 նշան, որ նա ձեզ այլևս չի սիրում
Կանայք, հաճախ չեն հասկանում, որ իրենց ամուսինն այլևս չի սիրում իրենց։ Նրանք շարունակում են երազանքներով ապրել ու հույս փայփայել, որ նա կրկին իրենց ուշադրություն կդարձնի։
creu.ru-ն գրում է, որ եթե նկատել եք այս նշանները, ապա վստահ եղեք, որ նա ձեզ այլևս չի սիրում։
1. Սերն ու հաճոյախոսությունները միայն տոներին են լինում։
Նա հաճոյախոսություններ չի անում, չի արտահայտում իր սերը։ Նրա կողմից ջերմություն եք զգում միայն տոն օրերին, այն էլ ոչ բոլորին։
2. Տրամադրության անհասկանալի անկում։
Դուք չեք կարողանում հասկանալ նրա տրամադրությունը։ Նա ուրախ ու երջանիկ է, իսկ մի քանի րոպե հետո զայրացած ու մտամոլոր։
3. Դուք միշտ մեղավոր եք։
Դուք միշտ մեղավոր եք այն ամենում, ինչ կատարվում է ձեր շուրջը։ Նա դժվարություններ ունի աշխատավայրում կամ վատ տրամադրություն ունի՝ դրանում միայն դուք եք մեղավոր։
4. Դուք նրան դուր չեք գալիս։
Նրան դուր չի գալիս ձեր արտաքին տեսքը։ Նա ամաչում է ձեզ հետ որևէ տեղ գնալ, խնդրում է, որ փոխեք ձեր հագուստը, այլ հագուստ հագնեք։
5. Նա չի աշխատում ձեր հարաբերությունների վրա։
Նրա համար միևնույնն է։ Նա ոչինչ չի փորձում անել ձեր հարաբերությունները ավելի լավացնելու համար։ Նրան ձեռնտու է այն վիճակը, որը ներկայում կա։







