Արթուր Ալեքսանյանի հայրը մեկնաբանում է օլիմպիական չեմպիոնի ամուսնության մասին լուրերը
Մամուլում լուրեր են պտտվում, որ օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ամուսնացել է: Նրա ընտրյալը քաղաքական գործիչներից մեկի դուստրն է:
Լուրերի իսկությունը պարզելու համար Tert.am Life-ը կապ հաստատեց օլիմպիական չեմպիոնի հոր՝ Գևորգ Ալեքսանյանի հետ: Վերջինս հերքեց խոսակցությունները՝ ասելով. «Նման բան չկա: Արթուրը չի ամուսնացել»:
Հարցին՝ Արթուրի սիրտը զբաղված է, նա պատասխանեց. «Իմ իմանալով՝ ազատ է: Ամեն դեպքում որպես ծնողի՝ ինքը ոչ մեկի չի ներկայացրել ինձ»:








