Մարտա, թե Արծվիկ. ով Հայաստանը կներկաացնի «Եվրատեսիլ-2017»-ում

15:00 • 23.12.16

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Դեպի եվրատեսիլ» նախագծի եզրափակիչ փուլը եթեր կհեռարձակվի դեկտեմբերի 24-ին՝ ժամը 21:30-ին: Առաջին ալիքի ուղիղ եթերում հայտնի կդառնա, թե ով հնարավորություն կստանա ներկայացնելու Հայաստանը «Եվրատեսիլ-2017»-ին. վերջնական պայքարն ընթանալու է Մարտայի եւ Արծվիկի միջեւ:

 

Եթե մրցույթի 1-ին կիսաեզրափակիչ փուլի ընթացքում լավագույն մասնակիցներն ընտրվեցին պրոֆեսիոնալ ժյուրիի եւ sms քվեարկության արդյունքում, իսկ 2-րդ փուլում՝ միջազգային ժյուրիի եւ sms քվեարկության միջոցով, ապա «Դեպի եվրատեսիլ»-ի եզրափակիչ փուլում հաղթողը կորոշվի Սփյուռքում ապրող մեր հայրենակից երաժիշտներից կազմված մասնագիտական ժյուրիի կողմից տրված գնահատականների եւ sms քվեարկության միջոցով:

 

Եվրատեսիլյան երկրպագուները կարող են աջակցել իրենց նախընտրած մասնակիցներին՝ sms հաղորդագրություն ուղարկելով 1008 կարճ համարին՝ նշելով մասնակցի երկնիշ համարը: Իսկ համարները հետեւյալն են՝ 01 Մարտա, 02 Արծվիկ:

 

 

Կարճ հաղորդագրություն կարելի է ուղարկել ինչպես Հայաստանից, այնպես էլ Արցախից: Մեկ հաղորդագրության արժեքը 300 դրամ է (ներառյալ ԱԱՀ): Ինչպես բոլոր հաղորդաշարերի դեպքում, այս դեպքում եւս sms քվեարկությունից գոյացած ողջ հասույթը փոխանցվելու է «Եթե բոլորը» հաղորդաշարին եւ օգտագործվելու է բարեգործական նպատականերով:

 

«Դեպի եվրատեսիլ» նախագծի հատուկ հյուրը «Եվրատեսիլ-2017»-ի Կիպրոսի հայազգի ներկայացուցիչ Հովիգն է, ով հատուկ մասնակիցների կողքին լինելու, սատարելու ինչպես նաեւ հայրենիքում ելույթ ունենալու նպատակով ժամանել է Հայաստան: Նրա ելույթին կարող եք հետեւել նախագծի շրջանակում:

Մարտա, թե Արծվիկ. ով Հայաստանը կներկաացնի «Եվրատեսիլ-2017»-ում