2017-ին հաջողություն բերող թալիսմաններ, որոնք պետք է ունենան բոլորը

16:34 • 23.12.16

2017 թվականը հաջողակ կլինի միայն այն դեպքում, եթե համապատասխան թալիսման ունենաք, որը կպաշտպանի ձեզ։ Այդ թալիսմանները պետք է սեփական ձեռքերով պատրաստված լինեն, քանի որ միայն այդ դեպքում կկրեն ձեր էներգիան։

 

otvetnavse.com-ը գրում է, որ թալիսմանի ընտրության հարցում պետք է շատ ուշադիր լինել։ Այն կարող է դուր գալ ձեզ, սակայն չհամապատասխանել ձեր էներգիային։ Հենց այդ պատճառով էլ ուսումնասիրեք թալիսմանների ազդեցությունն ու միայն այդ ժամանակ ընտրեք ձեզ համապատասխանը։

 

Չորս տերև ունեցող երեքնուկը համարվում է հաջողության ամենալավ նշանը։ Այն գտնողները հաստատ մոտակա ժամանակներում խոշոր շահում կունենան։ Սակայն, այժմ ձմեռ է և երեքնուկ գտնելը գրեթե անհնար է։ Այդ պատճառով էլ կարող եք ձեր մարմնին համապատասխան մետաղից (արծաթ կամ ոսկի) չորստերևանի երեքնուկ պատրաստել ու կրել այն վզնոցի կամ թևնոցի նման։ Սա հաջողություն կբերի ձեզ ու կպաշտպանի բացասական էներգիայից։

 

Մեկ այլ հաջող թալիսման է ձեր անվան առաջին տառը։ Այն վկայում է ձեր անհատականության մասին ու պաշտպանում է ձեզ։ Ձեր անվան առաջին տառով վզնոց կրեք ու մի հանեք այն ամբողջ տարվա ընթացքում։ Այս դեպքում հաջողությունը ձեզնից երես չի թեքի։

 

Կարող եք նաև ձեզ համար ստեղծել այնպիսի թալիսման, որը պատկերացնում եք։ Սիրով ու հոգատարությամբ պատրաստված թալիսմանը ևս հաջողություն կբերի։

 

 

2017-ին հաջողություն բերող թալիսմաններ, որոնք պետք է ունենան բոլորը