«Վերնիսաժ»-ի ամփոփիչ հաղորդման հյուրերն ու հուզիչ պատմությունները
Դեկտեմբերի 24-ին, ժամը՝ 20:40-ին Արմենիա TV-ի եթերում կլինի «Վերնիսաժ» հաղորդման տարեվերջի ամփոփիչ թողարկումը՝ պատմական իրադարձություններից մինչև հաղթանակներ:
Նազենի Հովհաննիսյանը Վերնիսաժի տաղավարում հյուրընկալել է Եվրոպայի և աշխարհի ծանրամարտի չեմպիոն Նազիկ Ավդալյանին, «Կյանք ու կռիվ» ֆիլմի ռեժիսոր, սցենարիստ Մհեր Մկրտչյանին, ՀՀ վաստակավոր արտիստ, կոմպոզիտոր, երգիչ Հայկոյին, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության ներկայացուցչին և էլի շատերին, որոնց շնորհիվ 2016թ -ին Հայաստանը աշխարհի ուշադրության կենտրոնում էր:
«2016-ը լի էր նոր հույզերով, հերոսական տարբեր արարքներով: Ցավալի է, բայց ունեցանք նաև տխուր էջեր: Մեր նորագույն պատմության համար սևով ներկված ողբերգական էջեր, որոնք անգամ սպիանալով միևնույն է կցավեցնեն մեզ, բայց հետագիծը կարևոր էր և շատ ուսուցողական: 2016-ին յուրաքանչյուր անձ իր ոլորտում հերոսական կերպով ներկայացավ, ստեղծեց ամենալավ պատմությունը, որը կարելի էր ամփոփել»,- ասաց Նազենի Հովհաննիսյանը:













