Ավետը, Միհրանը, Արփին, Վաչեն և Անատին ամանորյա բարեգործական միջոցառմանը

15:18 • 26.12.16

Ավետ Բարսեղանը, Միհրան Ծառուկյանը, Արփինե Գաբրիելյանը, Վաչե Թովմասյանը և Անատի Սաքանյանը դեկտեմբերի 23-ին մեկնել էին Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր` Չինարի, Ներքին Կարմիր աղբյուր, Բաղանիս և Բերքաբեր: Մասնակցել են «Նվիրիր տոն» նախագիծի շրջանակում ամանորյա բարեգործական երկօրյա միջոցառմանը: Նրանք իսկական տոն դարձրին ծրագրին մասնակցող երեխաների օրը:

 

Ծրագրի ընթացքում երեխաները ծանոթացան ավանդական հոլ խաղի կանոններին, մարզվեցին «Սթրիթ Վորքաութի» թիմի տղաների հետ և ծանոթացան փողոցային մարզումների գաղտնիքներին, այցելեցին 360 աստիճան կինոթատրոն և դիտեցին աշխարհի արարման մասին պատմող ֆիլմ, սեփական ձեռքերով պատրաստեցին ամանորյա խաղալիքներ և լուսանկարվեցին սիրված դերասաններ հետ:

 

«Նվիրիր Տոն» փառատոնն իրականացվում է ՀՀ Առաջին տիկնոջ` Ռիտա Սարգսյանի բարձր հովանու և աջակցության ներքո:

 

Ավետը, Միհրանը, Արփին, Վաչեն և Անատին ամանորյա բարեգործական միջոցառմանը