Իվետա Մուկուչյանի ձայնասկավառակի շնորհանդեսի և մենահամերգի հայտնի հյուրերն ու հետաքրքիր պահերը

13:09 • 26.12.16

 

Երգչուհի Իվետա Մուկուչյանի նոր ձայնասկավառակի մասին Tert.am Life-ն արդեն պատմել է: Դեկտեմբերի 25-ին կայացավ երգչուհու մենահամերգը և IvaVerse ձայնասկավառակի շնորհանդեսը, որի մանրամասներն ու հետաքրքիր պահերը ֆիքսել է Tert.am Life-ը:

 

Համերգի ժամանակ երգչուհին կատարեց երգեր իր նոր ձայներիզից: «Այսօրվան շատ եմ սպասել: Մի լավ ուրախանալու ենք»,- համերգի սկզբում ասաց Իվետան:

 

Համերգն ավարտելուց հետո երգչուհին շտապեց հանդիպել երկրպագուներին՝ լուսանկարվելու և ինքնագրեր տալու համար: Մինչև այդ նա պատասխանեց լրագրողների հարցերին՝ խոսելով նոր ձայնասկավառակի մասին: «Այս ձայնասկավառակն ինձ համար շատ կարևոր է: Ես դժվարանում էի այն թողարկել, քանի որ ձայնասկավառակում տեղ գտած երգերն անկեղծ խոսքեր են իմ կյանքից՝ իմ անցած սիրո, իմ հայրիկի, իմ ներաշխարհի մասին են: Հուսով եմ ձեզ դուր եկավ, իսկ երգահանները և պրոֆեսիոնալ երաժիշտները պետք է, որ շատ բարձր գնահատեն, քանի որ աշխատանքները տարվել են դրսում: Մանրազնին աշխատանք ենք արել»,- ասաց Իվետան:

 

 

«IvaVerse» խորագիրը կրող EP-ում տեղ է գտել 5 երգ: «Այս պարագայում կարևորը որակն է, ոչ քանակը»,- նկատեց Իվետան:

 

Համերգին ներկա էին Արսեն Գրիգորյանը, Լուսինե Աղաբեկյանը, Դիանա Շատվերյանը, Ժակը, DJ Սերժոն եւ այլք:

 

 

Նյութը՝ Մելինե Տոնոյանի

 

Լուսանկարները՝ Կարեն Հովհաննիսյանի

 

 

Իվետա Մուկուչյանի ձայնասկավառակի շնորհանդեսի և մենահամերգի հայտնի հյուրերն ու հետաքրքիր պահերը