5 մոռացված տարբերակ, որը կգրավի ցանկանած կնոջ
Տղամարդիկ փորձում են գրավել կանանց սրտերը, սակայն հաճախ գործում են ըստ կարծրատիպերի և ոչնչի չեն հասնում։ «Դու շատ գեղեցիկ ես», «Կարո՞ղ ենք երեկոյան հանդիպել ու ավելի լավ ծանոթանալ», «Քեզ նման աղջկա դեռ չեմ հանդիպել» և այլ նմանատիպ արտահայտությունները միայն վանում են կանանց։ Այս ամենը չափազանց կեղծ ու անհետաքրքիր է, իսկ տղամարդիկ շարունակում են նույն կերպ ապրել։
otvetnavse.com-ը գրում է, որ կանանց հետ պետք է ավելի նուրբ ու զգուշությամբ վարվել։ Ահա ամենապարզ ու մառացված տարբերակները, որոնց շնորհիվ հեշտությամբ կգրավեք կնոջ սիրտը։
1. Անկեղծ եղեք։
Կանայք գնահատում են անկեղծությունն ու սիրում են, երբ իրենց չեն ստում։ Ասեք այն, ինչ մտածում եք, եղեք այնպիսին, ինչպիսին իրականում եք։
2. Ինքնավստահ եղեք։
Կանայք սիրում են ինքնավստահ տղամարդկանց։ Որքան ավելի ինքնավստահ եք դուք, այնքան ավելի շատ եք նրան դուր գալիս։
3. Անկանխատեսելի եղեք։
Կանայք պաշտում են անակնկալները, իսկ անկանխատեսելի տղամարդն ամենամեծ անակնկալն է։ Զարմացրեք նրան ու կգրավեք նրա սիրտը։
4. Հարգալից եղեք։
Հարգեք կնոջը, նա արժանի է ձեր հարգանքին։ Կանայք զգում են, թե ինչպես եք նրանց վերաբերվում և, եթե հարգալից վերաբերմունք ցուցադրեք, ապա կգրավեք նրա սիրտը։
5. Նրա համար հետաքրքիր եղեք։
Կիսեք նրա հետաքրքրություններն ու հետաքրքիր եղեք նրա համար։ Հարցեր տվեք, փորձեք պարզել, թե ինչն է նրան դուր գալիս, ինչ է սիրում և միայն այդ դեպքում կգրավեք նրա սիրտը։







