Հռիփսիմե Խուրշուդյանի ու Նազիկ Ավդալյանի նոր լուսանկարները

15:03 • 30.12.16

 

Ծանրամարտիկ կանանց հաճախ մեղադրում են կոպիտ լինելու մեջ: Մի առիթով Հռիփսիմեն նշել էր, որ նեղսրտում է այս կարծրատիպից։ «Կինն իր մեջ պետք է լինի կին՝ կապ չունի սպորտով է զբաղվում, թե այլ մասնագիտություն ունի։ Եթե մկանային կառուցվածքը դնենք մի կողմ, ինձ համար ծանրամարտի աղջիկներն ավելի նուրբ են»,- նշել էր նա:

 

Հռիփսիմե Խուրշուդյանն ու Նազիկ Ավդալյանը հաճախ են կոտրում այդ կարծրատիպը՝ փորձելով լինել շատ կանացի: Օրերս կայացել է տարվա լավագույն մարզիկների պարգևատրման արարողությունը, որին Հռիփսիմեն և Նազիկը ներկայացել են նրբագեղ տեսքով: