Կատարյալ սիրեկանի 5 հատկանիշներ

16:23 • 07.01.17
  1. Ձեր արտաքինում նա նկատում է փոփոխություններ

Յուրաքանչյուր նոր կիսաշրջազգեստը, բլուզը, սանրվածքը, անսովոր մատնահարդարումը անմիջապես նկատում է: Նրա կողքին դուք զգում եք, թե ինչպես է ուժգնանում կանացի ու գեղեցիկ լինելու ձեր ցանկությունը:

 

  1. Ընդունում ու գնահատում է ձեր տաղանդներն ու արժանիքները

Ամենահասարակ ու արդյունավետ միջոցներից մեկը սովորական հաճոյախոսությունն է: Առողջ հարաբերությունների դեպքում տղամարդու համար հաճոյախոսություն անելը նույնքան հաճելի է, որքան կնոջ համար՝ այն լսելը:

 

  1. Ձեր առողջության նկատմամբ անտարբեր չէ

Ժամանակակից տղամարդկանցից շատերը կանացի առողջության հարցերում աստիճանաբար հեռանում են «չգիտեմ ու չեմ էլ ուզում իմանալ» դիրքորոշումից: Եվ այսօր արդեն  զուտ կանացի բժշկի կաբինետի մոտ հաճախ կարելի է տեսնել կնոջ անվրդով ու հոգատար ուղեկցին:

 

  1. Նա չի բարկանում, երբ ձեր ծրագրերը չեն համընկնում

Կնոջ հետ ծրագրերը համաձայնեցնելը նա չի համարում սպառնալիք իր տղամարդկային արժանապատվությանը:

 

  1. Նա սեքսից շատ առաջ է սկսում սիրախաղը

Սեքսին տրամադրվելու համար կնոջն ավելի շատ ժամանակ է պետք, մինչդեռ միջին վիճակագրական տղամարդը «միշտ պատրաստ է»: Եվ նրան կարող է բարկացնել, որ ակտիվ նախաքնքշանքն անմիջապես բուռն արձագանք չի առաջացնում զուգընկերուհու մոտ: