Ինչպես գրավել տղամարդու սիրտն ու ամուսնանալ նրա հետ
Բոլոր կանայք երազում են ամուսնանալու մասին։ Կարևոր չէ, թե նրանք քանի տարեկան են՝ նրանք միևնույնն է ցանկանում են գտնել իրենց երկրորդ կեսին ու ընտանիք կազմել նրա հետ։
sun-hands.ru-ն գրում է, որ այդքան էլ դժվար չէ ստիպել տղամարդուն սիրահարվել, ավելի դժվար է ամուսնանալ նրա հետ։ Ձեր հարաբերությունների ընթացքում պետք է աշխատեք չփչացնել դրանք ու հնարավորինս հանդուրժող լինել։
Տղամարդու սիրտը գրավելու և ապագայում նրա հետ ամուսնանալու համար պետք է․
1. Գտնեք այնպիսի տղամարդու, որը համապատասխանում է ձեզ։
2. Հասկանաք, թե ինչ ճաշակ ունի։ Եթե դուք նրա ճաշակով չեք, դա դեռ սարսափելի չէ։ Նպատակին հասնելու համար որոշ ժամանակով փոխեք ձեր ապրելակերպն ու արտաքին տեսքը։ Համապատասխանեք նրա ճաշակին։
3. Նրա ուշադրությունը գրավելուց հետո սկսեք այլ տղամարդկանցով հետաքրքրվել, նրան պատմեք ձեր ցանկությունների ու հայացքների մասին։ Ձևացրեք, որ նա չի հետաքրքրում ձեզ որպես տղամարդ։
4. Փորձեք թույլ չտալ, որ նա այլ կանանց հետ հանդիպի, նրա մտերիմ ընկերը դարձեք։
5. Համապատասխանեք նրա բոլոր ցանկություններին։ Եղեք այնպիսին, ինչպիսի կին նա երազում է տեսնել իր կողքին, սակայն ցույց մի տվեք, որ այդ ամենը նրա համար է։
6. Անկանխատեսելի եղեք, անակնկալներ մատուցեք նրան, զարմացրեք։
7. Մտերմացեք նրա հետ այնքան, որ նա ծանոթացնի ձեզ իր ընկերների ու ընտանիքի անդամների հետ։
8. Այժմ թույլ տվեք, որ նա արտահայտի իր զգացմունքներն ու նույնությամբ պատասխանեք նրան, սակայն երբեք մի բացահայտեք նրան հասնելու ձեր գաղտնիքը։)







