«Ամենակարող երգիչ» Տաթև Ասատրյանը նորություն ունի

15:59 • 09.01.17

«Ամենակարող երգիչ» Տաթև Ասատրյանը նախագծից հետո աշխատում է իր առաջին տեսահոլովակի վրա: Tert.am Life-ի հետ զրույցում այս մասին պատմել է երգչուհին:

 

Մինչ «Ամենակարող երգիչ» նախագիծը Տաթևը մասնակցել է «Հայաստանի ձայնը» նախագծին և «Դո Ռե Մի» փառատոնին: Նրա առաջին քայլը «Դո Ռե Մի» մրցույթն է: Այդ ժամանակ Տաթևը 4 տարեկան է եղել: Իսկ արդեն պատանի տարիքում նա «Հայաստանի ձայնը» նախագծում, անցնելով լսումների փուլը, դուրս է մնացել ռինգից: «Հիասթափություն չապրեցի, քանի որ երգը, որը ես կատարեցի ռինգում արդեն զգում էի, որ  ինձ այդքան էլ հոգեհարազատ չի»,- ասաց Տաթևը:

 

 

Երգչուհին հանուն նախագծի չի մեկնել արտերկիր բնակվելու: Նրա խոսքով. «Չեմ փոշմանել, որ չեմ մեկնել: Եթե մեկնեի էլ չէի շարունակի իմ երաժշտական կարիերան»:

 

Տաթևը խոսելով «Ամենակարող երգիչ» նախագծից՝ պատմեց. « «Ամենակարող երգիչ» նախագծին մասնակցելու առաջարկին համաձայնվեցի, որովհետև երգերի ընտրությունը մերն էր, այսինքն ես կարող էի ընտրել ինձ հոգեհարազատ երգեր: Ակնկալում էի ոչ թե հաղթանակ, այլ ճանաչում, որովհետև բացի ինձանից այնտեղ բոլորն էլ պրոֆեսիոնալ երգիչ-երգչուհիներ էին: «Ամենակարող երգիչ» նախագիծը ինձ տվեց ճանաչում, լավ ընկերներ, բեմական փորձ և իմ ձայնը հանրությունը ներկայացնելու լայն հնարավորություն»:

 

Հարցին՝ ի՞նչ ոճի երաժշտություն եք նախընտրում. Երգչուհին պատասխանեց. «Չեմ կարող առանձնացնել ինչ-որ ոճի երաժշտություն, քանի որ լսում եմ այն երգերը, որոնք ինձ դուր են գալիս»:

 

 

Նյութը՝ Մելինե Տոնոյան