Ինչպիսի կանանցից է պետք հեռու մնալ․ երբեք մի ամուսնացեք նման կնոջ հետ

13:53 • 09.01.17

Կան այնպիսի կանայք, որոնք պարզապես խորտակում են տղամարդկանց կյանքը։ Առաջին հայացքից նրանք հոգատար ու բարի են երևում, սակայն, իրականում կամաց-կամաց կործանում են տղամարդուն։

 

flytothesky.ru-ն գրում է, որ երբեք չի կարելի ամուսնանալ նման կանանց հետ։ Հեռու մնացեք նրանցից։

 

1.      Ռոմանտիկ դրամաների սիրահար ու եթերային կանայք տղամարդկանց համար չեն։ Նրանք փորձում են իրենց կյանքը վեպ դարձնել՝ չհասկանալով, որ իրական կյանքում տղամարդիկ լրիվ այլ պահանջներ ու ցանկություններ ունեն։

 

2.      Հեռու մնացեք այն կանանցից, որոնք մի քանի հարաբերություն են ունեցել, որոնք վատ հետք են թողել նրանց հոգում և այժմ նրանք հիասթափվել են բոլոր տղամարդկանցից ու չեն վստահում նրանց։ Նրանք պարզապես կկործանեն ձեզ։

 

3.      Միայն աշխատանքի ու կարիերայի մասին մտածող կանանց հետ չարժի ամուսնանալ, քանի որ նրանց չեն հետաքրքրում ընտանեկան արժեքները։ Նրանք պարզապես ցանկանում են ավելի շատ գումար աշխատել։

 

4.      Այն կանայք, որոնք դժգոհում են իրենց արտաքինից չափազանց վտանգավոր են։ Իրականում նրանք գիտեն, որ դժգոհելու կարիք չկա, սակայն նրանք ցանկանում են ամեն վայրկյան ձեր ուշադրության կենտրոնում լինել և այդ պատճառով էլ շատ են դժգոհում, որպեսզի դուք հաճոյախուսություններ անեք նրանց։

 

5.      Կան այնպիսի կանայք, որոնք փորձում են ձեր մայրիկը դառնալ։ Նրանք հոգ են տանում ձեր մասին ու ամեն կերպ փորձում են կատարել ձեր մայրիկի պարտականությունները։ Պարզապես հեռու մնացեք նրանցից։

 

6.      Մի շփվեք այն կանանց հետ, որոնք փորձում են որքան հնարավոր է արագ ամուսնանալ։ Նրանց համար նույնիսկ կարևոր չէ, թե ում հետ են ամուսնանում։ Նրանք հարսանիք են ուզում և ցանկանում են որքան հնարավոր է երկար ուշադրության կենտրոնում լինել։

 

 

Ինչպիսի կանանցից է պետք հեռու մնալ․ երբեք մի ամուսնացեք նման կնոջ հետ