Ինչպես աշխատել հանգստյան օրերից հետո․ 5 հնարք արագ աշխատանքի անցնելու համար
Տոնական օրերն արդեն անցյալում են և այսօր տարվա առաջին աշխատանքային օրն է։ Շատերի համար դժվար է հունի մեջ ընկնել ու սկսել աշխատել։ Դա բնական է, քանի որ հանգստյան օրերը միշտ սպանում են աշխատունակությունը։
Սակայն, ի՞նչ անել, եթե պետք է աշխատել, իսկ ցանկություն չկա։ Կա մի քանի տարբերակ, որոնց օգնությամբ կարող եք արագ վերականգնել աշխատելու ցանկությունը։
1. Աշխատավայր մտեք բարձր տրամադրությամբ։ Մտածեք միայն դրական երևույթների մասին։
2. Փորձեք շատ խոսել կոլեգաների հետ՝ շփումը օգնում է վերականգնել աշխատունակությունը։
3. Տաք սուրճ կամ թեյ ըմպեք ու պատրաստվեք աշխատանքի։
4. Առաջին հերթին ստուգեք այն ամենն, ինչ արել եք հանգստյան օրերից առաջ։ Սա կօգնի վերհիշել աշխատանքային գործընթացը։
5. Սկսեք աշխատել այն մտքով, որ մի քանի ամսից կրկին հանգստյան օրերն են, իսկ մի քանի ժամից արդեն տանը կլինեք։)







