Ինչ չափանիշներով է ընտրվելու «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգը

12:42 • 10.01.17

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի մասնակցության համար Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը շարունակում է երգի հայտերի ընդունումը և սպասում երգահանների հետաքրքիր առաջարկների աշխարհի բոլոր ծայրերից:

 

• Երգը չպետք է գերազանցի 3 րոպեն

• Երգը պետք է նախկինում հրապարակված չլինի

• Երգի բառերը չպետք է իրենց մեջ ներառեն քաղաքական որևէ ենթատեքստ, վիրավորական արտահայտություններ, ոչ պատշաճ լեզու

•Երգը չի կարող որևէ կազմակերպության քարոզ լինել կամ որևէ արտադրանքի գովազդ

• Երգը կարող է լինել ցանկացած լեզվով և ցանկացած ժանրի

 

Առաջարկվող երգի երաժշտությունը կամ երգն ամբողջությամբ (երաժշտությունն ու բառերը միասին) անհրաժեշտ է ներկայացնել մինչև հունվարի 30-ը՝ ուղարկելով selection@armtv.com էլեկտրոնային հասցեին (կից անհրաժեշտ է ներկայացնել նաև հեղինակային իրավունքի փաստաթուղթը և կոնտակատային տվյալներ, որով հնարավոր կլինի Ձեզ հետ կապ հաստատել):

 

«Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթին կմասնակցի 43 երկիր. Հայաստանը կներկայացնի «Դեպի եվրատեսիլ» մրցույթի հաղթող Արծվիկը: Մրցույթն այս տարի կանցկացվի մայիսի 9-ին, 11-ին և 13-ին Կիևում:

 

Ինչ չափանիշներով է ընտրվելու «Եվրատեսիլ-2017»-ի հայաստանյան երգը