Իրականում ինչ են ցանկանում տղամարդիկ

14:11 • 11.01.17

Կանայք երբեք չեն կարողանում հասկանալ, թե իրականում ինչ են ցանկանում տղամարդիկ։ Նրանք ցանկանում են, որ իրենց կողքին գեղեցիկ կին լինի, որը նաև խելացի է և կարողանում է գումար աշխատել, սակայն նրան գտնելուն պես բաց են թողնում։

 

otvetnavse.com-ը գրում է, որ տղամարդիկ չեն կարողանում ապրել իրենցից ավելի կայացած կնոջ հետ, ով ավելի շատ է վաստակում և ավելի հարուստ կյանք ունի։ Այս դեպքում նրանք նախընտրում են ավելի քիչ հնարավորություններով կնոջ կողքին լինել, սակայն սա ևս նրանց դուր չի գալիս։ Նրանք բողոքում են, որ այդ կինը չափազանց պարզ է  և նրա հետ հետաքրքիր չէ։

 

Ի վերջո, ինչ են իրականում ցանկանում տղամարդիկ։

 

1.      Տղամարդկանց պետք է այնպիսի կին, որը հոգ կտանի նրանց մասին։ Նրանք նման են փոքր երեխաների և երբեք չեն ցանկանում մեծանալ։

 

2.      Նրանց այնպիսի կին է պետք, որ չի քննադատի նրանց, այլ իր խորհուրդներով կուղղորդի դեպի ճիշտ ճանապարհը։

 

3.      Նրանք ցանկանում են, որ իրենց կինն իրենց մոր պես լինի։

 

4.      Նրանք ցանկանում են, որ իրենց կինը կարողանա լավ մայր դառնալ իրենց երեխաների համար։

 

5.      Տղամարդիկ ցանկանում են այնպիսի կին գտնել, որը չի պահանջի, այլ կհարմարվի։

 

6.      Նրանց այնպիսի կին է պետք, որը կկիսի իրենց հետաքրքրությունները։

 

7.      Տղամարդիկ ցանկանում են, որ տանն իրենց միշտ սպասող լինի։

 

8.      Նրանք ցանկանում են կիսվել իրենց հույզերով ու մտածմունքներով։

 

9.      Նրանք ցանկանում են սեր ու հոգատարություն զգալ։

 

10.  Նրանք ցանկանում են, որ իրենց կինը հպարտանա իրենցով։

Իրականում ինչ են ցանկանում տղամարդիկ