«Գագարին հյուրանոցը». մեծ էկրաններ կբարձրանա hայ-իտալական նոր ֆիլմ

16:17 • 12.01.17

«Գագարին հյուրանոցը» ֆիլմը հայ-իտալական առաջին փորձն է լինելու: Ֆիլմի ռեժիսորը կինոաշխարհում հայտնի Սիմոնե Սպադան է: Ֆիլմը մարդկային արժեքների, բարեկամության, երախտագիտության մասին է: Այն հանդիսատեսի դատին կներկայացվի նուրբ հումորով և իտալացիներին հատուկ զգացմունքայնությամբ:

 

Ֆիլմը պատմում է իտալացի հիասթափված արվեստագետների և անիրազեկ մարդկանց մի խմբի մասին, որոնք խաբեության զոհ դառնալով, գալիս են Հայաստան ֆիլմ նկարահանելու: Նախկին խորհրդային միության «երրորդ աշխարհի» երկրում`Հայաստանում, որտեղ, ըստ իրենց, ժամանակը կանգ է առել, խումբը սկսում է ֆիլմի նկարահանման աշխատանքները` հարմարվելով ստեղծված իրավիճակին: Սակայն ճակատագրի հեգնանքով պատերազմ է սկսվում: Ադրբեջանը գրավում է հայկական «Գագարին» հյուրանոցի մոտակայքում գտնվող մի բլուր:

 

Սերը, երախտագիտությունը, կարեկցանքն ու բարությունն են ուժ տալու մեր հերոսներին իրենց առջև ծառացած դժվարությունները հաղթահարելու համար:

 

Ֆիլմի վերջում յուրաքանչյուր հերոսն անցնում է իր ուրույն ճանապարհը. հոգու վերելքի՝ դժվար, բայց ոչ անհաղթահարելի ուղին, ինչը նրանց դարձնում է ավելի խելացի և կարեկից ուրիշի ցավի ու երազանքների հանդեպ:

 

Ֆիլմը դրամա-կոմեդիա ժանրում է: Այն նկարահանվում է Հայաստանում և Իտալիայում: Դրական զգացողություններ առաջացնող ֆիլմն անպայման դուր կգա ոչ միայն հայ հանդիսատեսին, այլ նաև կգրավի արտասահմանյան հեռուստադիողին: Այն նորույթ է հայկական կինոարտադրության մեջ:

 

«Գագարին հյուրանոցը». մեծ էկրաններ կբարձրանա hայ-իտալական նոր ֆիլմ