Կարող եք ասել, թե որ մեկն է մայրիկը․ 45-ամյա կինը ոչնչով չի տարբերվում իր երկու դստրերից
Շատ աղջիկներ երազում են իրենց մայրիկի նման լինել, սակայն ի՞նչ է պատահում, երբ մայրիկն է դստրերի նման լինում։ Դժվար է ասել, թե նկարում պատկերված կանանցից որն է մայրը, իսկ որը՝ դստրերը։
onedio.ru-ն գրում է, որ 45-ամյա Նատալին չափազանց լավ մարզավիճակում է և ոչնչով չի զիջում իր աղջիկներին՝ 21-ամյա Ժասմինին ու 19-ամյա Տամիկային։ Աղջիկներն ամբողջ օրը միասին են անցկացնում ու պաշտում են ավտոմեքենաները։
Նատալիի խոսքերով շատերն են կասկածում, որ նա աղջիկների մայրը չէ։ Մարդիկ չեն հավատում, որ նա կարող է երկու չափահաս դուստր ունենալ։
«Շատերը կարծում են, որ ես մտադրված եմ փորձում նմանվել աղջիկներիս, սակայն դա այդպես չէ։ 15 տարեկանից ես այսպիսի վարսեր ունեմ, իսկ իմ ֆիզիկական վիճակը կապված է կանոնավոր մարզումների հետ»,- ասում է Նատալին։







<img src="https://img-s3.onedio.com/id-5875f219134eb1f5416e572d/rev-0/w-635/f-jpg-webp/s-3fca785a7a86262d94ade8713a0554bbb7a2a785.webp" alt="Мол, почему эта девушка им отвечает? Она же не их мама







