Plus size մոդելը ցուցադրել է իր ցելյուլիտն ու հորդորել սիրել սեփական մարմինը

11:09 • 13.01.17

Բոլորն էլ գիտեն, որ ոչ ոք կատարյալ չէ։ Մենք սովոր ենք մոդելներին նիհար ու բարեկազմ տեսնել, սակայն գոյություն ունեն նաև Plus size մոդելներ, որոնք ամեն կերպ հորդորում են կանանց սիրել սեփական մարմինն ու դադարել տանջել այն։

4tololo.ru-ն գրում է, որ Էշլի Գրեմն ամենահայտնի Plus size մոդելն է։ Նա հայտնի բրենդների դեմքն է, մասնակցել է հազարավոր ցուցադրությունների ու հարցազրույցների։ Շատերը մեղադրում են նրան ճարպակալման մեջ ու հորդորում նիհարել, սակայն Էշլին նույնիսկ չի մտածում դրա մասին։

Վերջերս մոդելն Instagram-ում լուսանկար է հրապարակել, որտեղ ցուցադրել է իր ցելյուլիտը։ Շատ կանայք տարիներ շարունակ փորձում են թաքցնել այն, իսկ Էշլին բացահայտ հայտարարել է, որ մի փոքր ցելյուլիտը դեռ ոչ ոքի չի խանգարել։

Մոդելը հորդորում է կանանց սիրել իրենց այնպիսին, ինչպիսին կան և դադարել նիհարելու բոլոր ջանքերը։

Эшли Грэм целлюлит, Эшли Грэм показала целлюлит, Эшли Грэм фото