Ծանր հղիությունից 11 ամիս հետո նա հաղթեց «Ֆիթնես բիկինի» մրցույթում
Բոլոր կանայք երազում են հղիությունից հետո վերադառնալ նախնական տեսքին։ Շատերը հղիության ընթացքում գիրանում են և այլևս չեն կարողանում վերականգնել նախնական տեսքը։
4tololo.ru-ն գրում է, որ ցանկության դեպքում կարելի է ոչ միայն վերականգնել մարմինը, այլև կատարելագործել այն։ Ասվածի վառ ապացույցը 30-ամյա Ինգրիդա Ռոդևիչն է։ 2014 թվականին նա հղիանում է և նրա կյանքը փոխվում է։
«Ես արդեն պայմանավորվել էի մարզչիս հետ, երբ իմացա, որ հղի եմ։ Ինձ համար դա մեծ անակնկալ էր»,- ասել է Ինգրիդան։
Նա փորձում էր հղիության ընթացքում պահպանել իր մարմինը և շաբաթական 2 անգամ մարզվում էր, սակայն միևնույնն է գիրացել էր 25կգ-ով։
«Իմ սննդակարգը նորմավորված չէր, ես չէի կարողանում չգիրանալ»,- ավելացնում է Ինգրիդան։
Երեխայի ծննդից 4 ամիս հետո երիտասարդ մայրիկը սկսեց ակտիվ մարզվել ու նիհարեց 25,5կգ-ով։ Ավելին, նա կարողացավ առաջին տեղը գրավել «Ֆիթնես բիկինի» մրցույթում։ Այս մայրիկն իր օրինակով ապացուցում է, որ նպատակին հասնելու համար միայն ցանկություն է պետք։



















