Coca-Cola-ն օգտագործելու 10 միջոց, որոնց մասին քչերը գիտեն
Coca-Cola-ն շատերի սիրելի խմիչքն է, այն վաճառվում է գրեթե բոլոր խանութներում։ Շատերն ասում են, որ այն վտանգավոր է առողջության համար, քանի որ քայքայող հատկություններ ունի։ Սակայն, հազարավոր մարդիկ ամբողջ աշխարհում շարունակում են այն օգտագործել։
adme.ru-ն առաջարկում է Coca-Cola-ն օգտագործելու մի քանի այլ տարբերակ, որոնց մասին քչերը գիտեն։
1. Վարսերի վրա լցրեք հյութը, 5-10 րոպե հետո պարզապես լվացեք դրանք։ Վարսերն ավելի պինդ ու փայլուն են դառնում, ինչպես նաև թեթև ալիք են ձեռք բերում։ Այս մեթոդը հազարավոր հայտնի աստղեր են օգտագործում։
2. Եթե ծամոնը կպել է վարսերին՝ պարզապես մի փոքր Coca-Cola լցրեք, սպասեք մի քանի րոպե ու զգուշությամբ հեռացրեք այն։

3. Եթե վարսերը ներկելուց հետո դրանց գույնը շատ մուգ է ստացվել, ապա պարզապես վարսերը Coca-Cola-ով լվացեք։ Հյութն իր մեջ լիմոնի թթու է պարունակում, դրա շնորհիվ էլ գունաբացող հատկություններ ունի։

4. Եթե տանը կամ հողատարածքում անցանկալի միջատներ են հայտնվել՝ փոքր ափսեների մեջ Coca-Cola լցրեք ու այն տարբեր տեղերում դրեք։

5. Եթե միջատների կծած տեղերը անցանկալի քոր կամ ցավ են պատճառում՝ բամբակի կտորը թաթախեք Coca-Cola-ի մեջ ու դրեք վնասված հատվածում։

6. Ցանկացած տեսակի սանտեխնիկա հեշտությամբ մաքրվում է Coca-Cola-ի միջոցով։

7. Վառարանի յուղոտ լաքաները նույնպես կարող եք մաքրել Coca-Cola-ի միջոցով։

8. Եթե հագուստը վատ հոտ ունի՝ մինչ լվացքը դրանք Coca-Cola-ի մեջ դրեք, որոշ ժամանակ հետո լվացեք։ Տհաճ հոտը կվերանա։

9. Ժանգոտված մետաղադրամները ևս կարելի է Coca-Cola-ի միջոցով մաքրել։

10. Coca-Cola-ն վերացնում է ցանկացած տեսակի ժանգը։








