21-րդ դարի 5 ամենահիմար ու անիմաստ գյուտերը

16:53 • 17.01.17

 21-րդ դարում տեխնոլոգիական զարգացումներն անհավանական աճ են ապրել։ Այժմ ամեն բան հնարավոր է ավտոմատացնել, մարդկային գործոնն այլևս չի համապատասխանում արդյունաբերությանը։

 

republic.ru-ն գրում է, որ մի շարք հանճարեղ գյուտերի կողքին կան այնպիսիները, որ պարզապես անիմաստ են։ Դրանք այնքան հիմար ու անօգտակար են, որ պետք է պարզապես մոռացվեն։

 

1.      Երաժշտություն նվագող մարզակոշիկ։

 

 

 

 

Այս մարզակոշիկը կարող է նվագել ձեր սիրելի երաժշտությունն այն ժամանակ, երբ վազում եք կամ սպորտով եք զբաղվում։ Սակայն, ինչի՞ համար, եթե գոյություն ունեն երաժշտություն լսելու հազարավոր այլ սարքեր։

 

 

2.      Զուգարանում թերթ կարդալու հարմարանք։

 

 

 

 

 Loo Read կոչվող այս հրաշք սարքը նախատեսված է զուգարանում հարմարավետ թերթ կարդալու համար։

 

 

3.       Խոհանոցային կյանքը հարմարավետ դարձնելու սարք։

 

 

 

 

 Այս սարքն իր մեջ ներառում է գազօջախ, տախտակ ու սենսորային էկրանով նոութբուք։ Electrolux ընկերության հայտնագործության մեջ միայն պարզ չէ, թե ինչպես մաքրել նոութբուքի էկրանը յուղից ու սննդի հետքերից։

 

 

4.       Բաժակ-բրաուզեր

 

 

 

 

Այս բաժակը տաքանում է և սկսում համակարգչի փոխարեն աշխատել։ Սակայն, ինչի՞ համար, եթե գոյություն ունեն սմարթֆոններ ու համակարգիչներ։

 

 

5.       Անվտանգ կերպով մակարոն ուտելու հարմարանք։

 

 

Картинки по запросу идиотские изобретения

 

 

Ճապոնացիներն ինչպես միշտ առաջատարն են։ Նրանք սարք են ստեղծել, որը թույլ է տալիս առանց վարսերը կեղտոտելու մակարոն ուտել։

 

21-րդ դարի 5 ամենահիմար ու անիմաստ գյուտերը