«Մտավախություն չունեմ, թե ինչպես ինձ կընդունեն». Դավիթ Միրոյանը վերադառնում է
Երկարատև դադարից հետո ռեփեր Դավիթ Միրոյանը վերադառնում է: Ռեփերը շուտով կներկայացնի «Հով արեք» տեսահոլովակը: Այս մասին Tert.am Life-ին ասաց երգիչը՝ պատմելով տեսահոլովակի մանրամասների մասին:
Երգի երաժշտության հեղինակներն են Դավիթ Միրոյանն ու Դավիթ Բադալյանը, խոսքերինը` Դավիթ Միրոյանը: Տեսահոլովակի ռեժիսորն է Սուրեն Թադևոսյանը:
«Ապրիլյան դեպքերից հետո ծնվեց այս երգը: Այն ավելի շատ հոգեվիճակ է: Իմ վերաբերմունքն է ապրիլյան դեպքերի, հայրենիքի հանդեպ: Ինչ զգացել եմ փորձել եմ արտահայտել երգում: Երգը, մեծ արձագանք գտնելով ընկերական մեր շրջապատում, բազում դրական կարծիքներ լսելով, որոշեցին ավելի մասսայական դարձնել: Այս երգը, կարծես, մոտիվացրեց ինձ վերադառնալ երգարվեստ և շարունակել աշխատել»,- պատմեց Դավիթը:

«Հով արեք» երգը մի քանի երաժշտական ոճերի խառնուրդ է. հիփ-հոփ, ռոք, բալադ: «Հետաքրքիր և գեղեցիկ աշխատանք ենք ստացել»,- ասաց Դավիթը:
Երգչին այն անվանեց վերադարձի երգ: «Երկարատև դադարից հետո, ինչպես այն կընդունվի, չեմ կարող ասել: Այս երգը ցանկություն է առաջացրել ավելի շատ մասսայական աշխատանքներ անել: Ինձ մոտ ցանկություն կա ավելի ակտիվ լինել: Իմ առաջնային նպատակն է այս երգը տարածել և ընկերական շրջապատից դուրս հանել: Ինչ-որ մտավախություն չունեմ, թե ինչպես կընդունեն երկարատև դադարից հետ»,- նշեց ռեփերը:
Վերջինս ավելացրեց, որ դադարի ընթացքում նա շարունակել է ստեղծագործել և համացանցում ներկայացրել է իր աշխատանքները:

Նյութը՝ Մելինե Տոնոյանի







