Բոլորն ունեն այս խաղաքարտերը, սակայն ոչ ոք չգիտի դրանց գաղտնիքը
Բոլորի տանն էլ խաղաքարտեր կան, բոլորը գոնե մեկ խաղ գիտեն դրանցով։ Քաջածանոթ խաղաքարտերի մասին գիտեն շատերը, սակայն ոչ բոլորը գիտեն, թե իրականում ինչ գաղտնիք ունեն նրանք։
interesnoznat.com-ը գրում է, որ խաղաքարտերի հետ կապված բազմաթիվ հետազոտություններ են անցկացվել և պարզվել է, որ նկարված վալետները, դամաներն ու թագավորները իրական մարդիկ են։
1903 թվականին Ռուսաստանի պատմության մեջ վերջին անգամ Սանկտ Պետերբուրգում դիմակավորված պարահանդես կայացավ։ Իշխանական տների անդամները XVII դարի թագավորների ու թագուհիների պես էին հագնվել։ Պարահանդեսի մասնակիցները լուսանկարվել էին և հետագայում հենց այդ լուսանկարներն են օգտագործվել խաղաքարտերի վրա պատկերներ անելու համար։

Այսպես, օրինակ՝ սրտի դամայի խաղաքարտի վրա իշխանուհի Ելիզավետա Ֆյոդորովնան է պատկերված, իսկ խաչի դամայի դերում Քսենիա Ալեքսանդրովնան է։
Ենթադրություն կա, որ թագավորների դերում Ալեքսանդր Մակեդոնացին ու Կառլոս Մեծն են։ Վալետների իրական տարբերակների անունները դեռ հայտնի չեն։









