Բոլորի ծաղրի առարկան դարձած գեր աղջիկը 37.000 $ արժողությամբ վիրահատությունից հետո անճանաչելի է
Աշխարհում ապրող հազարավոր մարդիկ տառապում են ավելորդ քաշի պատճառով։ Շատերը չեն կարողանում հաղթահարել այն և ամբողջ կյանքի ընթացքում բախվում են լրջագույն խնդիրների՝ առողջության վատացում, մարդկանց քննադատություններ, դեպրեսիա, ուտելու անհագ ցանկություն և այլն։
Հալի անունով աղջիկն ամբողջ կյանքում պայքարել է ավելորդ քաշի դեմ, սակայն ապարդյուն։ Դպրոցական տարիքում նրան հաճախ էին ծաղրում և նա ստիպված եղավ հեռանալ դպրոցից։ Արդյունքում Հալին լուրջ դեպրեսիայի մեջ ընկավ, մարսողության, ճնշման ու մեջքի հետ կապված խնդիրներ ձեռք բերեց։ Նրա կրիտիկական քաշը 129կգ է եղել։
Դեռահասության տարիքում Հալին ստամոքսի փոքրացման վիրահատության է ենթարկել և փոխել է իր սննդակարգը, սակայն նրա մարմինը միևնույնն է փքված գնդակի տեսք է ունեցել։ Հալիին չի օգնել ոչ մի դիետա ու մարզում։ Արդյունքում աղջիկը կրկին դեպրեսիայի մեջ է հայտնվել։
Հալիի հայրը՝ Թոմը, որոշել է անսպասելի անակնկալ մատուցել դստերն ու նրա 23-ամյակին պլաստիկ վիրահատություն է նվիրել նրան։ 37 հազար դոլար արժողությամբ վիրահատության արդյունքում Հալին վերջապես ստացել է այն տեսքը, որի մասին երազել է։
«Ես պարզապես ցանկանում էի, որ աղջիկս երջանիկ լինի»,- ասել է Թոմը։












