Ինչ անակնկալ է մատուցել Գրիգոր Դանիելյանը կնոջ 33-ամյակին
Դերասան Գրիգոր Դանիելյանի կինը՝ երգչուհի Հռիփսիմե Ելինյանը, հունվարի 19-ին իր ընկերների և հարազատների հետ Երևանի ռեստորաններից մեկում տոնել է 33-ամյակը:
Երգչուհու ամուսինը տարեդարձի լուսանկարները հրապարակել է ֆեյսբուքյան էջում, որոնցից երևում է, որ Հռիփսիմեն համեստ երեկույթ էր կազմակերպել:
Երգչուհին բազում շնորհավորական մաղթանքներ ու նվերներ է ստացել: Թերևս, ամենահետաքրքիրը Գրիգորի մատուցած անակնկալն էր՝ տարեդարձի տորթը:

Ավելի վաղ Գրիգորն իր էջում գրել էր. «Մարդ, ում համար գժվել եմ, գժվում եմ ու շարունակելու եմ գժվել։ Իմ կյանքին գույն տվող իմ սիրտ, իմ թթվածին, իմ ամեն ինչ, շնորհակալ եմ Աստծուն, որ Քեզ ունեմ։ Ուզում եմ, որ միշտ ժպտաս, լինես առողջ ու իմ կողքին։ Շնորհավոր ծնունդդ իմ ՍԵՐ»:
Ի դեպ, երկու ամիս հետո կծնվի Գրիգորի ու Հռիփսիմեի երկրորդ որդին:













