Կանադայից եկած 17–ամյա Մանեի փայլուն կատարումը «X factor 4»–ում. Էրիկը դժվարին վիճակում էր հայտնվել
«X factor 4» նախագծում կրքերը գնալով լարվում են. սկսվել է «4 աթոռի մենամարտ» փուլը: Երեկ Էրիկը պետք է 10 մասնակիցներից ընտրեր իր քառյակին։ Երաժշտական մենամարտն այս անգամ կայացավ աղջիկների միջև։ Ալինան, Մարին, Անգելը, Նելլին, Զոյան, Իննան, Դիանան, Մանեն, Մոնիկան ու Հասմիկը ներկայացան հանդիսատեսին և ժյուրիի անդամներին։
Երաժշտական մենամարտում առանձնացավ 17–ամյա Մանե Բաղդասարյանի կատարումը, վերջինս ընտրել էր Բրունո Մարսի «Grenade» երգը։ Ժյուրի անդամները հիացած էին Մանեի կատարմամբ, իսկ հանդիսատեսը հոտնկայս ծափահարեց նրան։ Շուշանիկ Արևշատյանն իր խոսքում նշեց, որ Մանեն իր ֆավորիտներից է։ Անկախ դրական կարծիքներից՝ Էրիկը տարակուսում էր ընտր՞ել Մանեին, թե՞ ոչ։ Նա առաջարկեց, որ Մանեն և Անգելը հայերեն մի երգ կատարեն, որպեսզի չսխալվի իր ընտրության մեջ։ Արդյուքնում Էրիկն ընտրեց Մանեին։
Ի դեպ, Մանեն Կանադայից է եկել Հայաստան` մասնակցելու «X factor 4» նախագծին։







