Անցյալի ամենազզվելի ու ստորացուցիչ մասնագիտությունները, որոնց մասին քչերը գիտեն
Անցյալում մարդիկ ավելի դաժան էին, քան այժմ։ Այս մասին են վկայում հազարավոր սպանություններն ու մահապատիժները։ Մարդիկ մահապատժի համար այնպիսի յուրօրինակ հնարքներ էին գտնում, որ դժվար է հավատալ, որ դա կարող է իրական լինել։
4tololo.ru-ն գրում է, որ միայն մահապատիժները չէին, որ հին ժամանակները դաժանության ու ստորացումների դարաշրջան են դարձնում։ Գոյություն ունեին այնպիսի մասնագիտություններ, որոնք ժամանակակից մարդու համար անհասկանալի ու սարսափելի են։
Ահա, թե ինչ մասնագիտություններ են գոյություն ունեցել անցյալում։
1. Թագավորական զուգարանի սպասավոր

Նա պարտավոր էր օգնել թագավորական ընտանիքի անդամներին այն ժամանակ, երբ նրանք իրենց բնական կարիքներն էին հոգում։
2. Դիակների գող

Բժշկության զարգացման շրջանում բժիշկներին անհրաժեշտ էին մահացած մարդկանց մարմիններ փորձարկումներ կատարելու համար։ Իհարկե, դա մերժելի է կրոնի ու հավատքի կողմից, այդ պատճառով էլ ստիպված գողանում էին մարմինները։
3. Լվացք անող

Առաջին հայացքից այս մասնագիտության մեջ ոչ մի զզվելի կամ ստորացուցիչ մաս չկա, սակայն, պետք է հաշվի առնել, որ հին ժամանակներում լվացքի փոշու փոխարեն օգտագործում էին մեզը, որը հավաքում էին լվացք անողները։
4. Վարսահարդարներ

Վարսահարդարումը շատ պահանջված մասնագիտություն էր հին դարերում։ Այս շնորքն ունեցող սպասուհիները ստիպված էին լինում ժամեր շարունակ աշխատել վատ ենթարկվող մթերքների հետ, քանի որ վարսերի ներկերն այն ժամանակ պատրաստվում էին փտած տզրուկներից, ճնճղուկների արտաթորանքներից և այլն։
5. Տաք ջրի պատասխանատու

Սա, հավանաբար, ամենահանգիստ մասնագիտությունն է։ Այս մասնագիտության կրողը պետք է պարզապես ամբողջ տանը տաք ջուր ապահովվեր՝ լոգանքի, լվացքի ու տաքանալու համար։







