Ինչպես են իրականում նկարահանվում ֆիլմերի ինտիմ տեսարանները

19:00 • 25.01.17

Ֆիլմերի ինտիմ տեսարանները միշտ ամենաշատն են հետաքրքրում հեռուստադիտողներին: Մարդիկ կարծում են, որ կյանքում պետք է այնպես լինի, ինչպես նկարագրված է ֆիլմում, սակայն իրականությունը լրիվ այլ է:

 

factroom.ru-ն գրում է, որ ֆիլմերի ինտիմ տեսարաններն իրականում այն տեսքը չունեն, որը տեսնում է հեռուստադիտողը: Կան մի քանի հարցեր, որոնք միշտ հետաքրքրում են հեռուստադիտողին.

 

1.            Նրանք իրո՞ք անում են դա:

 

Կադրում երևացող ինտիմ հարաբերությունները հիմնականում հորինված են: Ֆիլմերի մեծ մասում դերասաններն այդ պահին ամբողջովին մերկ չեն լինում, իսկ մնացած ամեն բան ստեղծվում է տարբեր էֆեկտների միջոցով:

 

2.            Արդյոք դերասանները տեսնում կամ  հպվում են մարմիններով:

 

Իրականում, դերասանների բոլոր ինտիմ հատվածները տարբեր կերպով փակվում են: Դրանք փոքրիկ խաբկանքներ են, որոնք օգտագործում են ռեժիսորները՝ որքան հնարավոր է բնական պատկեր ստանալու համար:

 

3.            Դերասանները սիրու՞մ են նկարահանվել ինտիմ տեսարաններում:

 

Դժվար թե գտնվի այնպիսի դերասան կամ դերասանուհի, որին դուր գա նման տեսարաններում նկարահանվել: Իրականում դա շատ բարդ ու լարված աշխատանք է:

 

4.            Ինչպես են դերասանները հանգստություն պահպանում:

 

Իրականում, նկարահանման հրապարակում շատ դժվար է գրգռվել: Նրանց վրա հարյուրավոր մարդիկ են նայում, չնայած որ ինտիմ տեսարանների նկարահանման ընթացքում, որքան հնարավոր է քիչ մարդ է ներկա գտնվում:

 

5.            Քանի՞ դուբլից են նկարահանվում ինտիմ տեսարանները:

 

Ֆիլմերի այս հատվածները նկարահանվում են մաս-մաս: Դերասանները դժվարությամբ են պատկերացնում, թե իրականում ամեն բան ինչ տեսք կունենա: Եթե երևում է դերասանի մարմնի միայն մեկ հատվածը, ապա հավանաբար, մնացած հատվածները փակ են հագուստով:

 

Իրականում, ֆիլմերի այս տեսարանների հաջողությունը կախված է ճիշտ ընտրված դիտակետից, որի շնորհիվ էլ հնարավորինս բնական պատկեր է ստեղծվում:

Ինչպես են իրականում նկարահանվում ֆիլմերի ինտիմ տեսարանները