Գոհար Ավետիսյան. «Ես սկսել եմ ատել ինձ»

11:48 • 25.01.17

Դիմահարդար Գոհար Ավետիսյանը Ինստագրամի իր էջում լուսանկար է հրապարակել, որն այսպես է մակագրել.

 

«Որտեղից… որտեղից այդքան ինքնավստահություն մարդկանց մեջ: Ինձ թվում է՝ ես ամեն ինչ կորցրել եմ՝ այն ամենը, ինչ կար ներսումս, այն կրակն ու արևը, որով ուզում էի կիսվել բոլորի հետ, մշտական բարձր տրամադրությունս... Կարդալով այդ քանակությամբ բացասական մեկնաբանություններ իմ մասին՝ ես սկսեցի ատել ինձ: Անկեղծ: Իսկ նախկինում ապրում էի ինձ համար ու ամեն բան ինձ դուր էր գալիս, ինձ գեղեցկուհի էի զգում: Բացի այդ էլ աշխատանքը, այս գրաֆիկը, որը շտապ պետք է փոխել… ամեն ինչ բարկացնում է:

 

Խղճում եմ բոլոր հայտնի մարդկանց, ինչերի միջով են ստիպված լինում անցնել նրանք, սովորում են ուշադրություն չդարձնել, բայց դա գրեթե անհնար է: Միևնույն է, հեյթերները հարվածում են ամենացավոտ տեղերին: Ուզում եմ ուղղակի չքանալ, անէանալ, բայց չի կարելի: Խնդրում եմ, հետ բերեք ինձ»: