Տրամաբանության հրաշալի քննություն. կարո՞ղ եք ճիշտ պատասխանել

16:31 • 25.01.17

Տրամաբանության դասընթացի քննությանը պրոֆեսորը կտրեց իր ուսանողներին, քանի որ նրանք չկարողացան ճիշտ պատասխանել հարցին: Իսկ դուք կհանձնե՞իք քննությունը:

 

Պրոֆեսոր.

-Ինքնաթիռը 500 աղյուս է տանում, դրանցից մեկն ընկնում է: Քա՞նի աղյուս մնաց ինքնաթիռում:

Ուսանող.

-Դա շատ հեշտ է, 499:

-Ճիշտ է: Հաջորդ հարցը: Ինչպե՞ս երեք քայլով փղին սառնարանը մտցնել:

-Բացել սառնարանը, մտցնել փղին, փակել սառնարանը:

-Ճիշտ է: Հաջորդը՝ ինչպե՞ս եղջերուին մտցնել սառնարանը:

-Բացել սառնարանը, հանել փղին, մտցնել եղջերուին, փակել սառնարանը:

-Շատ լավ: Կենդանիների թագավոր՝ առյուծի ծննդյան օրն է: Բոլորն եկել են նրան շնորհավորելու բացի մեկից: Ինչու՞:

-Քանի որ եղջերուն դեռ գտնվում է սառնարանում:

-Հիասքանչ է:  Շարժվենք առաջ: Կարո՞ղ է տատիկն անցնել  ճահիճը, որտեղ կոկորդիլոսներ կան:

-Իհարկե կարող է: Բոլոր կոկորդիլոսները գնացել են առյուծին շնորհավորելու:

-Շատ լավ է: Եվ վերջին հարցը՝ տատիկն անցավ ճահիճը, բայց միևնույնն է մահացավ: Ի՞նչ պատահեց նրա հետ:

-Հմմ..մի՞գուցե խեղդվեց:

-Ոչ. Նրա վրա ընկավ այն աղյուսը, որն ընկել էր ինքնաթիռից: Սպասում եմ լուծարքին:

Տրամաբանության հրաշալի քննություն. կարո՞ղ եք ճիշտ պատասխանել