Ինչպես դեպի լավը փոխել կյանքն ընդամենը 1 ամսում
Բոլորն էլ կյանքում դժվարություններ են ունենում, որոնք հաղթահարելու համար միշտ ինչ որ մեկի աջակցությանն են սպասում։ Իրականում, բոլոր դժվարությունները կարելի է միայնակ հաղթահարել և միայն այդ դեպքում կձևավորվի ձեր անհատականությունն ու աշխարհայացքը։
twizz.ru-ն գրում է, որ շատ մարդիկ ցանկանում են փոխել իրենց կյանքը, սակայն չեն կարողանում։ Նրանց դուր չի գալիս այն վիճակը, որում այսօր ապրում են, սակայն ոչինչ չեն անում, որպեսզի փոխեն այն։ Միայն երազանքներով ապրելու դեպքում հնարավոր չէ որևէ բան փոխել՝ պետք է գործել։
Կա մի քանի խորհուրդ, որոնց շնորհիվ ընդամենը մեկ ամսում կկարողանաք դեպի լավը վերափոխել ձեր կյանքը։ Այս խորհուրդները մշակել են առաջատար հոգեբանները՝ հիմնվելով տարբեր մարդկանց ցանկությունների ու կարծիքների վրա։
Շաբաթ 1․ Մարմնի և հոգու մաքրում
Մարմինը հոգու հայելին է։ Ինչպիսին ձեր մարմինն է, այնպիսին էլ հոգին է։ Հենց այդ պատճառով էլ առաջին հերթին պետք է մաքրեք ձեր հոգին։ Դուք շատ անպետք ինֆորմացիայի եք տիրապետում, որը կեղտոտում ու գորշացնում է ձեր հոգին։ Բացասական էներգիա ունեցող ինֆորմացիան կարող է մեծ ազդեցություն ունենալ ձեր հոգու վրա, այնպես որ հեռու պահեք ձեզ ցանկացած տեսակի բացասական ինֆորմացիայից։
Շաբաթ 2․Շրջակա միջավայրի ու տան մաքրում
Ձեր հոգին ու մարմինը երբեք չեն կարող մաքուր լինել, եթե ձեզ շրջապատող միջավայրը մաքուր չէ։ Ձեր շուրջը պետք է ներդաշնակություն ու հարմարավետություն ստեղծեք։ Ձևափոխեք ձեր տունն այնպես, որ այնտեղ վերադառնալու անհագ ցանկություն ունենաք։
Շաբաթ 3․Նախագծեր, նպատակներ ու երազանքներ
Արդեն ժամանակն է նախագծեր կազմելու։ Պետք է հստակ գիտակցել, թե ինչ եք ցանկանում և ինչի եք ձգտում։ Ձեր գլխում պետք է ճշգրիտ նախագիծ ունենաք, որը շուտով կիրագործեք։ Մի անտեսեք ձեր երազանքները՝ դրանք բոլորը կարող են կատարվել, եթե միայն ցանկություն ունենաք։
Շաբաթ 4․Հորիզոնների լայնացում
Երբ արդեն մաքրել եք ձեզ շրջապատող միջավայրը, հոգին ու մարմինը, ունեք հստակ նախագծեր ու պատրաստ եք իրագործել ձեր երազանքները, ժամանակն է լայնացնել հորիզոնները։ Սկսեք ինքնակրթվել։ Կարդացեք այն ամենն, ինչ հնարավոր է։ Զարգացրեք ձեր միտքը և կզգաք, թե որքան արագ են նոր ու օգտակար գաղափարներ ծնվում։ Փորձեք մեդիտացիա անել։ Սկսեք ավելի մեծ բաների մասին մտածել, ավելի գլոբալ գաղափարներ ստեղծեք ու միշտ հիշեք, որ ամեն բան կարելի է փոխել։







